Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Խարդախության դեպքը բացահայտել է ԵՄ. Պյոտր Սվիտալսկի

Այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ասուլիսի ընթացքում լրագրողների խնդրանքով դեսպանն անդրադարձավ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի աղմկահարույց բացահայտմանը:

«Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:

Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են` Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Պատասխանելով սկանդալային բացահայտման վերաբերյալ լրագրողների հարցին՝ ԵՄ դեսպանը նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարեւոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:

Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում», - ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետեւել OLAF-ի օրինակին եւ նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:

Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:

«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքների: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին եւս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:

«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլոր եզրակացությունները պետք է թողնել դատարանին»,- ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք՝ ինքներս, բաց խոսում ենք եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ»,- պարզաբանեց դեսպանը:

Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երեւույթը մեզ եւ մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan