Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

ԱՀ ՊՆ-ն նոր տեխնիկա է ձեռք բերել. Լևոն Մնացականյանը հանդես է եկել զեկույցով

Մայիսյան Եռատոնին նվիրված՝ նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո, որտեղ զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լ. Մնացականյանը մասնավորապես ասել է. «Ապրիլյան քառօրյա առճակատումը և դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետևանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան՝ ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինս հզորության հասնելը՝ հայոց համազգային միասնությունը: Սրանք այն երկու բացառիկ արժեքներն են, որոնց հիմքի վրա կառուցվել ու պետք է կառուցվի հայության համար կենսական կարևորություն ունեցող և հաղթանակների կամուրջը:

Ունենալով մինչև ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ, որ ամեն պահ պատրաստ է դարանակալ հարվածով սպանել երեխային, կնոջն ու զառամյալ ծերունուն, գլխատել ու անարգել մարտադաշտում հերոսաբար նահատակված հայի մարմինը, առավել քան պահանջված է դառնում եղածը շարունակաբար կատարելագործելու, նկատված թերություններից արագ ձերբազատվելու, և որ շատ կարևոր է, գաղափարական հիմքերով ամբողջացած հայության ոգեղեն որակները նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը», - ասել է Լ. Մնացականյանը և խոսել ՊԲ-ում կատարված բարեփոխումների, նոր տեխնիկայի ձեռքբերման և ժամանակակից տեսադիտարկման սարքավորումներով հագեցվածության մասին, որոնք հնարավորություն ընձեռեցին՝ ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցող սադրիչ գործողությունների փորձերը կանխելու:

«Մայիսյան եռատոնը մեզ՝ ապրողներիս, առաջին հերթին սովորեցնում է անընդհատ հիշել բոլոր նրանց, ովքեր սրբազան կյանքով կերտել են իրենց անմահության կոթողը՝ լինի դա Մեծ հայրենականի մարտադաշտերում, թե Արցախի պաշտպանության դիրքերում: Նրանց մեծ մասը, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին, 18-20 տարեկաններ էին, ովքեր իրենց հրամանատարների գլխավորությամբ կատարեցին անհնարինը: Եվ բացառությամբ մի քանի հենակետերի՝ անառիկ պահեցին մոտ 200 կմ երկարությամբ ձգվող հայոց արևելյան սահմանը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որևէ հայտարարության շտապեցին կանգնել առաջնագիծը պահող իրենց զավակների ու եղբայրների կողքին:

Այդ օրերին առանձնակի ակտիվություն ցուցաբերեցին Արցախյան շարժման մասնակիցները, ովքեր, համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ և մոտ 2 ամիս մնացին առաջնագծի ամենադժվար մասերում: Արցախը ներկայացնող դիվանագետները գրեթե բոլոր գերտերություններում և հայաշատ վայրերում այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի կենտրոնում», - մասնավորապես ասել է նախարարը և ընդգծել, որ 25-ամյա պաշտպանության բանակը հայ հասարակության բոլոր շերտերի անմնացորդ աջակցության շնորհիվ եղել է, կա ու միշտ լինելու է իր բարձրության վրա:
Զեկույցից հետո տեղի է ունեցել տոնական համերգ:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan