Չգիտեմ, արդյո՞ք գոյություն ունի ֆեյսբուքի ստատուսներից բաղկացած գիրք
Սիրելի ֆեյսբուքահայեր
Այնպես պատահեց, որ 2016 Հոկտեմբերից մինչև 2017 Ապրիլ ֆեյսբուքում ստատուսների տեսքով ներկայացրեցի իմ հիշողությունները և դիտարկումները մեր նորագույն պատմության (1991-93) պատերազմական այն դրվագների շուրջ, որի միջով ես անցել էի: Այդ ստատուսները որոշակի արձագանք էին գտնում և տարածվում: Շատերը խորհուրդ էին տալիս այն վերածել մի ամբողջական գրքի: Չգիտեմ արդյոք հայոց մեջ գոյություն ունի ֆեյսբուքի ստատուսներից բաղկացած գիրք, բայց ստատուսագրությունը և ստատուսագիրներ վաղուց գոյություն ունեն: ճճճ Ու վատ չէր լինի եթե «Երբ մարտի էին գնում ոչ միայն ծերունիները» վավերագրական հիմքով թեմատիկ ստատուսները դառնային այդպիսի առաջին գիրքը: ճճճ Ինչևիցէ պարզելու համար թե ինչքանով է առկա նման հանրային պահանջարկ, որոշեցի գրքի տպագրության համար անհրաժեշտ գումարները հայթայթել նույն տարածքում:
Այսպիսով ցանկացողները կարող են նյութական աջակցություն տալ (բնամթերքով չենք ընդունում) գրքի տպագրությանը նախ այդ մասին և գումարի չափի մասին տեղեկացնելով և դառնալով խոստումնակիր: Եվ երբ պարզ կդառնա, որ անհրաժեշտ չափով խոստումներ կան նոր արդեն ես կտեղեկացնեմ հաջորդ փուլի ՝ գումարները փոխանցելու ձևի մասին: Հանգանակությանը չափը ըստ ձեր ցանկության, բայց ասեմ, որ 2000 դրամ և ավելի գումար տրամադրողը այդ գրքից նվեր կստանա: Բոլոր նվիրատուների անունները գրքի մեջ կնշվի: Իհարկե եթե կգտնվեն մարդիկ, որ չեն ցանկանա իրենց անունը նշվի չեմ պնդի: Այսպիսով սկսում ենք խոստումնահավաքը: Ձեր խոստումները կարող եք գրել նկարի տակ կամ անձնական նամակով:
Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից