Արտակարգ դեպք Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. րոպեներ անց ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան
Այսօր գիշերն արտակարգ դեպք է պատահել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Մոսկվա - Երևան S7 907 չվերթն իրականացնող «Airlines» ավիաըկերության ինքնաթիռը ստիպված է եղել օդ բարձրանալուց հետո նորից վայրէջք կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Ինչպես Zham.am-ի հետ զրույցում պատմեցին ականատեսները, օդ բարձրանալուց հետո կին ուղևորներից մեկը, որին ուղեկցում էր մեկ այլ տղամարդ, իբր իրեն վատ է զգացել, ինչն էլ պատճառ է դարձել օդանավի չնախատեսված վայրէջքի:
Մինչ կինն ու տղամարդը սպասում էին սանդուղքի մոտենալուն օդանավին, բորտուղեկցորդուհին շտապ զննում էր այդ անձանց նստատեղը և օդանավի սալոնը:
Վայրէջքից հետո օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն օդանավի ամբողջական զննում են անցկացրել, արդյունքում ուղևորների կյանքին սպառնալիք հանդիսացող ոչինչ չի հայտնաբերվել:
Վերոնշյալ կինն ու տղամարդն էլ այլևս օդանավ չբարձրացան:
Մոսկվա - Երևան S7 907 չվերթն իրականացնող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Zham.am