1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Ռուսաստանը Հայաստանին ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր կմատակարարի Բարնաուլ քաղաքը ցանկանում են վերանվանել Պուտինգրադ (Լուսանկար) ԿԸՀ-ն մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ Հանրաքվեի ընդունման մասով չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը. Երվանդ Բոզոյան Մահացու վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ զինծառայող ԱՄՆ-ի Թեքսաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը Հակառակորդը կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ. գրանցվել են պայթյուններ (տեսանյութ) Ինչու՞ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին Հայտնի են Ազգային ժողովի երեք փոխնախագահների անունները
ԼՐԱՀՈՍ
Ուշուի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 10 մեդալ Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում (տեսանյութ) Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները վերադառնում են 8 մեդալով Հայտնաբերվել է նռնակ կրթահամալիրի տարածքում Ռուսաստանը Հայաստանին ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր կմատակարարի Վրաստանի պաշտպանության նախարար. «Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է և բարեկամը» Ու՞մ է սիրում Արփինե Հովհաննիսյանը (տեսանյութ) «Պուտինի խոհարարը» ՍՊԸ է հիմնել «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայում (տեսանյութ, փաստաթուղթ) Խորոված Հանրապետության հրապարակի կենտրոնում (տեսանյութ) Ազատ Արցախը ողջունեց «Ավրորայի» 2016թ. դափնեկրին՝ Մարգարիտ Բարանկիցեին (լուսանկար) «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ մշակութային օջախներում». հատուկ դասընթաց Մայիսի 23-ին, ժամը 06.00-ից փակ է լինելու Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը Օդի ջերմաստիճանը մայիսի աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 5 անձ ձերբակալվել է քաղաքացու առևանգելու և գերեզմանատուն տանելու կասկածանքով Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում Ամեն մի ձերբակալվող «Շպիոն» չի ՀԱՊԿ հավաքական ուժերը կարող են սպառազինվել հիմնականում Ռուսաստանի հաշվին Վաշինգտոնում՝ խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնազորի հարձակման գործով հետաքննություն է սկսվել (տեսանյութ) Կանգնեցնե՛նք դպրոցների առևտրայնացումը. Ծնողների նախաձեռնություն Ճանապարհային ոստիկանության հորդորը փաստաթղթեր գտնողներին «Զվարթնոց»-ում բերման է ենթարկվել Թուրքմենստանի քաղաքացի՝ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեղադրանքներով Եթե այդ հողերը հանձնվեն, դա կլինի ինքնասպանության նման մի բան. դեսպան ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. վարորդն ունեցել է վատ ինքնազգացողություն Սպահանից մի հետաքրքիր պատմություն Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Մասնագիտական կրթվածության ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների ցանկում Շերի սպասված ելույթը «Billboard Music Awards-2017»-ին (տեսանյութ) «Վերջին բնակիչը» ֆիլմի կինոռեժիսորը Կաննի կինոշուկայում քննարկել է իր հաջորդ ֆիլմի հետ կապված մանրամասներ (տեսանյութ) Ռեփեր Դրեյքը դարձել է «Billboard Music Awards»-ի ռեկորդակիրը (տեսանյութ) Սիրուշոն որդու հետ զբոսանքին (լուսանկար) Երևանում, Կոտայքում և Արմավիրում 6 ժամյա ջրանջատում կլինի «Նախագան եկավ»... Վա՜յ մեզ... Բարնաուլ քաղաքը ցանկանում են վերանվանել Պուտինգրադ (Լուսանկար) Փոքրիկի սպասող Սոֆյա Ավագիմյանի նոր ֆոտոշարքը (լուսանկարներ) ԿԸՀ-ն մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը Ամուսնալուծված Ջուսի կրքոր շոուն (լուսանկարներ) Աշխարհում 10 մլն հայ կա, որոնք բոլորը զինվոր են Սաուդյան Արաբիայում տապից տառապող օձին ջուր են խմեցրել (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ Հանրաքվեի ընդունման մասով չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը. Երվանդ Բոզոյան Հայ-չինական բիզնես զարգացման ֆորում Կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները Առաջին քարը նետվում է Պարսից ծոցի արաբական երկրների միապետների և Ադրբեջանի բռնապետի կողմը Հայ-հնդկական համագործակցությունը պաշտպանական ոլորտում ընդլայնվում է. ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հնդկաստանում է Ուշադրություն. Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Օրվա կադր՝ Հավերժական հյուսիս-հարավից... «Ազատության» հրապարակման առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀԿ-ի հաղթանակի միակ շահառուն Սերժ Սարգսյանն է, որովհետև իրեն է միակ վարչապետը տեսնում Շղթայական ավտովթար Ծարավ Աղբյուրի փողոցում Երեկ միաժամանակ մի քանի պտտահողմ է ձևավորվել (տեսանյութ) «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է Կարեն Կարապետյանը քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող խնդիրներ է վերհանել ԱԻՆ-ում (տեսանյութ) Մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանը.հարուցվել է քրգործ Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ Հասան Ռոհանին առաջատարն է Իրանի նախագահական ընտրություններում ԱԺ-ի պատգամավորները շարունակում են պայքարը VIP սենյակների համար Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների առթիվ հարուցվել է 7 քրգործ. Դատախազություն Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը Շարունակվում է ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքը (տեսանյութ) Ի՞նչ է կարդում Սիրուշոն (լուսանկար) ՊԵԿ-ն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել. շուրջ 483 աշխատակից կհայտնվի գործազուրկի կարգավիճակում Էսքան էլ ընկնել կլինի, որ մենք ենք ընկել... Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ). ԱՀ ՊԲ Սերժ Սարգսյանը բարկացել ու փակել է Հովհաննես Սահակյանի հարցը Մահացու վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ զինծառայող Ո՞վ կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը քաղաքական ուղերձ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Յո՞ երթաս, Հայաստա՛ն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը Հակառակորդը կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ. գրանցվել են պայթյուններ (տեսանյութ) Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Արա Բաբլոյանի արձագանքն Ադրբեջանի գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության առնչությամբ Ինչու՞ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին Գորգագործության դասընթաց Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարչապետը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով

Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

«Բոլորովին վերջերս Եվրոպական երկրների առաջնորդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Հռոմի համաձայնագրերի 60-րդ տարեդարձը: Համաձայնագրեր, որոնց դրույթներն իրականացնելով, եվրոպական պետությունները և, առաջին հերթին, Եվրոպայի ժողովուրդները հասան մեծ հաջողությունների մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատվության, ժողովրդավարության և միասնական գաղափարների տարածման ու իրագործման պատվաբեր աշխատանքում:

Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է նաև Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Մենք վստահ ենք, որ այն մարտահրավերները, որ վերջին ժամանակաշրջանում բաժին են հասնում Եվրամիությանը, եվրոպական պետություններին՝ անպայման կհաղթահարվեն:

Ես շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական:

Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, անձամբ պատվիրակությանը և Ձեզ՝ դեսպա՛ն Սվիտալսկի, նման համագործակցության և Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Սվիտալսկին իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար:

«Ձեր այցը շատ կարևոր, խորհրդանշական իմաստ ունի Եվրոպական միության ամբողջ պատվիրակության համար, քանի որ այն մեզ քաջալերում է է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Այս տարին լի է իրադարձություններով. մենք արդեն ունենք նախաստորագրված համաձայնագիր, համաձայնեցված համագործակցության առաջնահերթություններ և նաև արձանագրել ենք միասնական աջակցության շրջանակի մասին համաձայնություն:

Պարո՛ն Նախագահ, Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, և այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը, որ պետք է ավելի շատ և ավելի մեծ նվիրվածությամբ ներգրավված լինի Հայաստանում: Մենք շատ կարևոր ազդանշաններ ստացանք և՛ Հայաստանի ղեկավարությունից, և՛ Եվրոպական միությունից, ինչը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել ավելի մեծ եռանդով կատարել մեր աշխատանքը:

Պարո՛ն Նախագահ, մենք շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությանը Ձեր կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանը և Եվրամիությունը բաց և պատրաստակամ են շարունակելու զարգացնել համագործակցությունը և վստահություն են հայտնել, որ նոր համաձայնագրի դրույթները կյանքի կոչելով՝ կհաջողվի զգալի կերպով ընդլայնել ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ բարձրաց¬նելով այն որակական նոր մակարդակի:

website by Sargssyan