Էմանուել Մակրոնի շտաբը հաքերային հարձակման է ենթարկվել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի շտաբից 9 գիգաբայտի չափով տեղեկատվություն է հայտնվել Համացանցում: Այս մասին Twitter-ում հայտնել է WikiLeaks-ը: Կայքի աշխատակիցներն ընդգծում են, որ արտահոսքն այլև չի կարող ազդել ընտրությունների վրա:
Համացանցում հայտնվել են հազարավոր էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև լուսանկարներ և հավելվածներ: Բոլորը թվագրված են 2017 թ. ապրիլի 24-ով, հստակեցնում է ՌԻԱ Նովոստին: WikiLeaks-ը ստուգում է Համացանցում հայտնված մի մասի տվյալները:
Zham.am