Եկող շաբաթ կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը
ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագիրն, աﬔնայն հավանականությամբ, կստորագրվի մայիսյան տոնակատարություններից հետո: Երեկ կառավարության ընդունելությունների տանը մանդատների հանձնման արարողությունից հետո այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հաղորդում է Հայկական ժամանակը:
Լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագրի արդյունքում քանի՞ նախարարական պորտֆել է ստանալու՝ Վարդանյանը պատասխանել է, որ կոալիցիոն համաձայնագրում նման հարցեր չկան:
«Կոալիցիոն համաձայնագիրը վերահաստատում է մեր նախկին համաձայնագրի ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ պարտականությունը, եւ նաեւ շարադրում է այսօրվա անելիքները»,- մանրամասնել է նա:
Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լարված հարաբերություններ ունի ՀՅԴ ղեկավարության հետ՝ պատգամավորն ասել է, որ այդ տեղեկությունները բացարձակ հիմնազուրկ են:
«Մենք կոալիցիոն հուշագիր ենք ստորագրելու, որտեղ քննարկում ենք այն անելիքները, խնդիրները, որոնք մեզ միավորում են եւ փորձում ենք համատեղ այդ խնդիրմները լուծել: ՀՅԴ-ն պահպանելու է իր ինքնուրույնությունը: Մենք ենք որոշելու մեր մասնակցության ձեւը, ձեւաչափը»,- անդրադառնալով տեղեկություններին, թե վարչապետը երիտասարդ կադրեր է ուզել նախարարների պաշտոնի համար՝ եզրափակել է Վարդանյանը:
Աղբյուր՝ «Հայկական ժամանակ»-ը