Ադրբեջանը անմիջական կապ ունի ահաբեկչության հետ
Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Ադրբեջանում, Իլհամ Ալիևը կատարել է երկու սուտ հայտարարություն: Առաջինը ՝ «Հիմա Ադրբեջանը ավելի հզոր է, քան երբևե» և «Մենք ցանկանում ենք ապացուցել, որ իսլամը ահաբեկչության հետ ոչ մի կապ չունի»:
Իլհամ Ալիևի նկարագրած «հզոր» երկրում տնտեսական ծանր պայմաններից ելնելով փակվել են ու փակվում են մի շարք բանկեր, հազարավոր աշխաատակիցներ արդեն գործազուրկ են: Երկրում նավթի գները Ալիևի ուղեղի նման տատանվում են: Արդեն ինչքան ժամանակ է դրա գները անկում են ապրում, իսկ Ադրբեջանի բյուջեի մեծ մասը ապահովում են նավթից եկած գումարները:
Ահաբեկչության առումով էլ Ադրբեջանը աշխարհում ահաբեկչությանը օգնող երկրներից մեկն է: Նախ պատերազմող երկրի բանակում կռվող «զինվորների» մեծ մասը ահաբեկչական խմբավորումներից են: Իսկ ժամանակին կատարած որոշ հետազոտությունների արդյունքում կասկածներ էր առաջացել, որ Ադրբեջանի ՊՆ-ի գնած զինամթերքների մի մասը նույն երկրի ղեկավարությունը վաճառում է ահաբեկչական խմբավորումներին, քանի որ նրանք պաշտոնապես զենք գնել չեն կարող, ապա դա կատարում են մեկը Ադրբեջանի օգնությամբ:
Աշոտ Ասատրյանի ՖԲ էջից