Վենետիկը պայքար է սկսել շաուրմայի վաճառքի դեմ
Վենետիկի իշխանությունները արգելել են շաուրմայի վաճառքի նոր կետեր բացել, ինչպես նաև սահմանափակել են հանրային սննդի կետերի քանակը, որտեղ կարելի է պիցցա գնել, գրում է The Guardian-ը:
Ուժի մեջ մտած օրենքը, որը թույլ չի տալիս շաուրմայի վաճառքի նոր կետեր բացել, ուղղված է քաղաքի մշակութային ժառանգության պահպանմանը:
- Մենք մտադիր ենք սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք համատեղելի չեն Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման հետ, - հայտարարել է քաղաքի տուրիզմի վարչության պետ Պաոլա Մարը:
Ամեն տարի Վենետիկ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում: Դա ուժեղ ազդեցություն է թողնում քաղաքի վրա, ինչը հաշվի առնելով քաղաքային իշխանությունները տարբեր միջոցների են դիմում քաղաքի յուրահատկությունը և ինքնատիպությունը պահպանելու համար: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Zham.am