1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը Սերժ Սարգսյան. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության վերջնական հռչակագրի ընդունումը. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Սերժ Սարգսյան. այն Ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը (Տեսանյութ) ԵԺԿ-ն ԼՂ հիմնախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Բրյուսելում մեկնարկում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (Ուղիղ հեռարձակում) Սոորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար Պուտինը գցեց Էրդողանի աթոռը (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ Այգեստան փողոցում էլեկտրահարել են 84–ամյա տուժածին, մտցրել տուն, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում. Լուսանկարներ Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ԱլԳ բրյուսելյան գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը (LIVE) Արմեն Գրիգորյան. «Չեմ կարծում, որ եթե ԵՄ-ն հրաժարվի պայմանագրից՝ ՀՀ-ում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ արձանագրվեն» Հայաստանը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի կանանց Մ19 առաջնության խմբային մրցաշարը Ընդունվել է «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրը Սերժ Սարգսյան. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ռևիզոր» ներկայացման առաջնախաղը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում Պարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը «Շնորհակալություն բոլոր ներկա և նախկին աջակիցներին». Արտակ Բեգլարյան Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության վերջնական հռչակագրի ընդունումը. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն Համացանցում է հայտնվել նուդիստների համար նախատեսված փարիզյան ռեստորանի սրահում արված տեսանյութը (տեսանյութ 18+) Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է Հարավային Կորեայի բնակիչը միլիոնատեր է դարձել՝ սիրեկանների համար բջջային հատուկ հավելված ստեղծելով Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքի էջը կվերահսկեն երեխաները 2018-ի ապրիլի 9-16-ը Կարեն Կարապետյանը հնարավորություն կունենա հեղաշրջում իրականացնել Սերժ Սարգսյան. այն Ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը (Տեսանյութ) Երևանը պատրաստվում է ձմռանը Շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ում զայրացած գրառում է կատարել, թե. «հայերը հեռուստամարաթոն են անցկացնում Դաժան ծեծի ենթարկված ադրբեջանցի զինծառայողի ծնողները դիմել են Ադրբեջանի գլխավոր դատախազին «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է ԵԺԿ-ն ԼՂ հիմնախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Բրյուսելում մեկնարկում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (Ուղիղ հեռարձակում) Սոորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր Է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար Ճապոնիայում երկնաքարի անկումը վախեցրել է բնակիչներին (տեսանյութ) Մհեր Սեդրակյանը որդու միջոցով հարթել է հարաբերությունները իշխանու­թյունների հետ Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Արմավիրի ՔԿՀ-ի կալանավորը ղեկավարության կողմից համապատասխան դեղեր չստանալու արդյունքում հրկիզել է կարանտինային տեղամասի պատժախուցը Կարագը կրկին թանկացավ Հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին Բրիտանուհին առաջարկում է արգելել «Քնած գեղեցկուհի» հեքիաթը բռնաբարության քարոզչության պատճառով Չինաստանում կինն ինքնասպանություն է գործել՝ որդու հարսնացուին տեսնելով (տեսանյութ) Պուտինը գցեց Էրդողանի աթոռը (Տեսանյութ) Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը «Գրքի երևանյան առաջին փառատոնը» մեկնարկում է Ֆրանսիայի Բորդո քաղաքի La Cite du Vin թանգարանում կանցկացվեն Հայաստանի գինու օրեր Բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ Արցախում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով Ամբողջությամբ այրվել է ռեստորանային համալիրի հյուրասենյակներից մեկը Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ ՀՀ պետական սահմանի մոտ՝ միջդիրքային տարածքում հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ Սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով Էլինար Վարդանյան. Պետք է շունչներս պահած սպասենք, թե ինչպես է Հայաստան-ԵՄ համաձայնագիրն իրագործվելու Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1 Նազենի Հովհաննիսյանը՝ ծովում յոգայով զբաղվելիս Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամը ինքն է որոշում. վարչապետի հանձնարարականը (Տեսանյութ) Ադրբեջանցի ձախողակ «Ռեմբոն», ով շարքից հանվել է 2016-ի ապրիլին՝ Թալիշի ուղղությամբ (Լուսանկար) Քարդաշյանը 6 օրում 14 մլն դոլար է վաստակել նոր օծանելիքի վաճառքից Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում 26-ամյա տղան բեռնատար գնացքի կողմից վրաերթի է ենթարկվել (Լուսանկարներ) Կառավարությունը որոշեց 2 ֆուտբոլիստի ազատել պարտադիր զինծառայությունից Սամվել Ալեքսանյանի մերձավորների մտերիմները մեծ թափով շինարարություն են սկսել ՀԲՃ. Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ դիմում-առաջարկ ՀՀ վարչապետին Ձվի գինը հասավ 90 դրամի ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա. Որոշել են ազատվել հին «բալաստից» Լուգանսկի առաջնորդ Պլոտնիցկին օգնություն է խնդրել Պորոշենկոյի՞ց. Տեսանյութ Մանկավարժական համալսարանից ուսանողներ են հեռացվում. կդիմեն դատարան (լուսանկար) Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Արցախում ականի պայթյունից զոհված Գեղամը սպա էր ԿԲ-ն որքան գումար է ծախսելու երրորդ սերնդի թղթադրամների տպագրության համար ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը Տարբեր ապրանքներ մատակարարող ընկերություններ ՊՆ-ի դեմ հայց են ներկայացրել Դավիթ Պետրոսյան. ««Տարկետում լինելու է» մեր սկզբունքը դառնում է իրականություն» Հայկական կողմը համաձա՞յն է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջ շարժվել՝ թեկուզ ռուսական ծրագրով. Ադրբեջանը տապալում է Լավրովի ծրագիրը ԿԲ-ն որքան գումար է ծախսելու երրորդ սերնդի թղթադրամների տպագրության համար «Զվեզդա» հեռուստաալիքն ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են վերսկսել գազի մատակարարումն Ադրբեջան Վլադիմիր Սոլովյովը Հայաստանը կորցնելու մասին (Տեսանյութ) Հյուսիսային Կորեայի զինվորի փախուստը տեսանկարահանվել է (Տեսանյութ) 2000-անոցը՝ ոչինչ, համ էլ նորություն է Սմոլենսկում բժիշկները 20 րոպե անտեսել էին հիվանդանոցի հատակին պառկած, արյունահոսող վնասվածքներ ունեցող տղամարդուն (տեսանյութ 16+) «Ջերմուկում ձյունը ուղեկցվում է որոտով և կայծակով». Գագիկ Սուրենյան Շատ վատն են։ Շատ՝ Սամվել Մարտիրոսյանը նոր թղթադրամների նմուշներին
Հարցում

ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը

Ոսկու հանքավայրերի բաց եղանակով շահագործման և ցիանիդային եղանակով տարալվացման համաշխարհային փորձն ապացուցում է, որ ամենախոցելի ու անկառավարելի վտանգները կապված են ստորերկրյա և մակերևույթային ջրերի որակի վրա բացասական ազդեցությունների հետ։ Այս առումով Ամուլսարի ոսկու ծրագիրն առավել քան խոցելի է՝ կապված տեղանքի աշխարհագրական դիրքի, ջրագրական խիտ ցանցի, հիդրոերկրաբանական պայմանների և այդ տարածքում առկա չափազանց կարևոր ջրատեխնիկական կառույցների հետ։

Այսպես․ Ամուլսարի արևմտյան լանջի ընդերքով, նախատեսվող բացահանքերից և դատարկ ապարների լցակույտից մոտ 2,5 կմ հեռավորության վրա է գտնվում 21,6 կմ երկարություն ունեցող Որոտան-Արփա ջրատար թունելը, որն իրար է միացնում Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները։ Այս թունելը կառուցվել է Որոտան գետից Սևանա լիճ լրացուցիչ ջուր տեղափոխելու նպատակով, սակայն ինչ-ինչ պատճառներով ընդհանրապես չի շահագործվել։

Պարզվում է, որ ՀՀ կառավարությունը չունի փորձագիտական գնահատական այս ջրատար թունելի ներկայիս տեխնիկական վիճակի մասին։ Մենք այս հարցն ուղղել էինք ՀՀ վարչապետին և խնդրել տրամադրել այդ գնահատման եզրակացություններն ու փաստաթղթերը։ Սակայն Բնապահպանության նախարարությունից ստացված պատասխան նամակում չկար ոչ մի փաստաթուղթ ու ոչ մի խոսք վերջին հինգ տարում տեխնիկական վիճակի գնահատում իրականացրած լինելու մասին։ Դրա փոխարեն, որպես այդ հարցի պատասխան կարդում ենք ոչինչ չասող հետևյալ նախադասությունը․ «Որոտան-Արփա ջրատարը շահագործման է հանձնվել 2004 թվականին, գտնվում է տեխնիկապես բավարար վիճակում և պատրաստ է շահագործման»։

Այս նախադասությունը լիովին բնութագրում է ՀՀ կառավարության իրական վերաբերմունքը մեր երկրի կարևորագույն կառույցներից մեկի նկատմամբ։ Պատասխանից ակնհայտ է, որ պետության կողմից ոչ մի գնահատում իրականացված չէ, իսկ թունելի իրական տեխնիկական վիճակն այս պահին անհայտ է։ Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Lydian International» (Լիդիան) ընկերության ներկայացրած փաստաթղթերում է նշված, որ այդ թունելի բետոնե կառուցվածքներում հավանական է բացվածքների առկայությունը, որոնցով ստորերկրյա ջրերը ներթափանցում են թունելի մեջ ու այնտեղով հոսում դեպի Կեչուտի ջրամբար։

2017 թվականի ապրիլի 6-ին մենք տեսանկարահանեցինք Որոտան-Արփա թունելից Կեչուտի ջրամբար լցվող ջրերը, ինչը մոտավոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ ջրաքանակների մասին է խոսքը (տես տեսանյութը):

Բացի այդ, դեռ 2014 թվականին մեր կողմից ձեռք բերած պաշտոնական տվյալների համաձայն՝ Որոտան-Արփա թունելի ներքին հոսքը տարեկան միջին հաշվով կազմում է մոտ 4,68 մլն․խոր․մ, որն ամբողջովին գոյանում է Ամուլսարի ստորեկրյա ջրերի հաշվին։ Այսինքն, չնայած նրան, որ այս թունելն ընդհանրապես չի շահագործվում, տարեկան առնվազն 4,68 մլն․խոր․մ ստորերկրյա ջուր ներթափանցում է թունել և տեղափոխվում Կեչուտի ջրամբար։ Ինչ կլինի այդ թունելի մեջ լցվող ստորերկրյա ջրերի հետ քանակական ու որակական առումով հանքավայրի շահագործման դեպքում՝ գնահատված չէ պետության կամ անկախ փորձագիտական խմբի կողմից։ Պետական մարմինները նույնիսկ չունեն թունելից Կեչուտի ջրամաբար լցվող այդ ստորեկրյա ջրերի ֆիզիկո-քիմիական կազմի և քանակի վերաբերյալ սեփական անկախ լաբորատոր հետազոտությունների և դիտարկումների արդյունքներ, որպեսզի հետագայում դրանց հիման վրա հնարավոր լինի իրականացնել համեմատական վերլուծություն։

Իհարկե Լիդիանը ներկայացրել է իր կողմից պատվիրված որոշակի հետազոտություններ, որոնց արդյունքում ենթադրել է, որ ճիշտ կառավարման դեպքում ստորերկրյա ջրերի վրա բոլոր տեսակի բացասական ազդեցությունները բացառված են։ Սակայն միայն շահագրգիռ կողմի պատվիրած ուսումնասիրություններն ու ենթադրությունները չեն կարող բավարար հիմք համարվել։ Բացի այդ ստորերկրյա ջրերի մասին այդ հետազոտությունների ամբողջական տարբերակները հասանելի են միայն անգլերեն, իսկ հայերեն առկա են միայն դրանց համառոտագրերը։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ անկախ մասնագետներ և գիտնականներ պնդում են հակառակի մասին։ Նրանք գտնում են, որ Ամուլսարի հնարավոր շահագործման դեպքում ստորեկրյա ջրերը շատ լուրջ փոփոխությունների կենթարկվեն ինչպես քանակական՝ այնպես էլ որակական առումով։ Դրանց արդյունքում կվտանգվեն ոչ միայն Որոտան-Արփա թունելի կառուցվածքները, այլ նաև լրիվ այլ որակի խիստ թթվային ջրեր կսկսեն լցվել Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ կտեղափոխվեն դեպի Սևանա լիճ ու Արփա գետ։ Դրանք հագեցած կլինեն ապարների թթվային դրենաժի արդյունքում առաջացած բազմաթիվ քիմիական միացություններով։ Բնականաբար, այդ ջրերում կլինեն նաև այն բոլոր ծանր և վտանգավոր մետաղները, որոնք առկա են Ամուլսարի տարածքում (կապար, մկնդեղ, կադմիում, բերիլիում, քրոմ, մոլիբդեն, ցինկ, սնդիկ, թորիում, ուրան և այլն)։ Այդ փոփոխված ջրերի ազդեցությունը Սևանա լճի և Արփա գետի ջրերի որակի վրա ոչ մի կերպ մոդելավորված և գնահատված չէ անկախ փորձագիտական խմբի կողմից։

Քանի որ Որոտան-Արփա թունելը հավերժ լինելու է Ամուլսարի ընդերքում, ապա թթվային դրենաժի ջրերն անընդհատ լցվելու են այնտեղ ու տեղափոխվելու են Կեչուտի ջրամբար։ Տարիների ընթացքում դրանց քանակը կավելանա, քանի որ թունելի բետոնե կառուցվածքները կմաշվեն, իսկ ճեղքերը կշատանան։ Գիտականորեն վաղուց ապացուցված է, որ հանքերի թթվային դրենաժը սկսվելուց հետո կարող է շարունակվել հարյուրավոր՝ անգամ հազարավոր տարիներ (տես այստեղ)։ Ոսկու բաց եղանակով արդյունահանման և ցիանային եղանակով տարալվացման համաշխարհային փորձը ևս ապացուցում է, որ ամենևին էլ միանշանակ չեն Լիդիանի պնդումներն այն մասին, որ բացահանքի ապարների և դատարկ ապարների լցակույտի թթվային դրենաժի ու այլ տեսակի աղտոտումների արդյունքում Ամուլսարի ստորերկրյա ջրերը չեն փոխի իրենց քիմիական կազմն ու ծանր և վտանգավոր մետաղներով հագեցած ջրերը չեն տեղափոխվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ Սևանա լիճ և Արփա գետ։

Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծին 29․04․2016թ․ տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությանը, ապա դրանում խոսք անգամ չկա վերոնշյալ վտանգների մասին ու անհայտ է, թե պետական լիազոր մարմինն արդյոք փորձաքննության է ենթարկե՞լ է այս կարևորագույն խնդիրներն ու ի՞նչ եզրակացության է հանգել դա անելուց հետո։ Քանի դեռ անկախ փորձագիտական խմբի կողմից գնահատված չէ Որոտան-Արփա թունելի ներկայիս իրական տեխնիկական վիճակը և խիստ մասնագիտորեն չեն գնահատվել ու մոդելավորվել թթվային դրենաժի իրական վտանգները, Ամուլսարի ոսկու ծրագիրը սկսելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ վտանգի տակ են դրվում Հայաստանի քաղցրահամ ջրերի կարևորագույն պաշարները։

Բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ամուլսարի ոսկու ծրագրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված):

Հաշվի առնելով, որ այս փաստերը հանդիսանում են փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ, որոնք ոչ մի կերպ չեն փորձաքննվել և գնահատվել պետական լիազոր մարմնի կողմից՝ առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ուժը կորցրած ճանաչել նախկին նախարարի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը։

website by Sargssyan