ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
16
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Պատերազմ Արցախում
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում

Արծվիկն իր 2-րդ փորձն է արել «Եվրատեսիլ-2017»-ին ընդառաջ (Տեսանյութ)

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայացավ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ եւ հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից դրսեւորմամբ, հին զարդանախշները` նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «ճախրիր ինձ հետ»:

Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է, որն էլ կներկայացվի եվրատեսիլյան բեմից:

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետեւել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք- վոկալիստներ:

Արծվիկը փորձից հետո հանդիպեց նաեւ մրցույթը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն էր ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից եւ արժանացել էր 100 առավելագույն միավորի:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan