«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 0:1 հաշվով հաղթեց «Սելտա»-ին (տեսանյութ)
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց իսպանական «Սելտային» և 1:0 հաշվով առավելության հասավ:
Միակ գոլը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով խփեց Մարկուս Ռեշֆորդը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց 78-րդ րոպեին:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին:
Zham.am