Եթե Հայաստանը եզրակացություններ չանի ապրիլյան մարտերից, ապա առավել հուժկու հարված կստանա. Գուլիևը սպառնում է նոր պատերազմով
Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետ գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը սպառնացել է գրավել Արցախը ռազմական ճանապարհով:
«Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Եթե Հայաստանը խուսափի այդ գործընթացից, ապա մենք «կազատենք մեր հողերը» ռազմական ճանապարհով: Ինչպես հայտարարեց Ադրբեջանի նախագահ, գլխավոր գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը, եթե Հայաստանը խուսափի խաղաղ գործընթացից, ապա քարը քարի վրա չենք թողնի «օկուպացված» տարածքներում: Եթե Հայաստանը եզրակացություններ չանի ապրիլյան մարտերից, ապա առավել հուժկու հարված կստանա», - փոխանցում է Էլչին Գուլիևի խոսքերը «Թրենդ» գործակալությունը:
Zham.am