Կարեն Կարապետյանի հետ կապված քաղաքական որոշմանը պետք է սպասել 2018-ին
«Հրապարակը» գրում է. «Վերջին շրջանում քաղաքական կուլիսներում ու սահմանադրագետների շրջանակում կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե նոր Սահմանադրությամբ ամրագրված` վերջին 4 տարին Հայաստանում մշտապես բնակվելու պահանջին վարչապետ Կարեն Կարապետյանը բավարարո՞ւմ է, թե՞ օրերի որոշակի բաց կա: Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ ՀՀ վարչապետը պետք է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինի, ինչպես նաեւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակված լինի: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, «որոշակի խնդիրներ այս առնչությամբ կան, սակայն ինչ քաղաքական որոշում կկայացվի, պետք է սպասել 18-ին»: Ի դեպ, եթե Կարապետյանի նշանակման միակ խոչընդոտը լինի Սահմանադրության մեջ առկա սահմանափակումը, ապա, ըստ մասնագետների, այն դժվար չի լինի վերացնել՝ խորհրդարանում Սահմանադրության փոփոխություն անելով»: