Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

«Սարի թաղի» դեպքերով ոստիկանական գործողություններից տուժած ցուցարար Հ. Հարությունյանի գործով հայց է ներկայացվել ՄԻԵԴ

2017 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հավաքների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժած Հովհաննես Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեռևս 2016 թ. օգոստոսի 8-ին՝ ներգրավելով փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Սյուզաննա Սողոմոնյանին:

2016 թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» կոչվող թաղամասում ոստիկանական զորքերի կողմից նետված նռնակներից, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, Հովհ. Հարությունյանն ստացել է բեկորային միջին ծանրության վնասվածքներ, բժշկական օգնություն ստացել Երևանի թիվ 1 հիվանդանոցում, ապա երկու ամիս ստացել վերականգնողական բուժում: Ավելի ուշ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որևէ անձ գործով չի ներգրավվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով, չեն ստացվել նշանակված փորձաքննությունների արդյունքները՝ բացառությամբ դեռևս Քննչական կոմիտեի քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների: Դրան հակառակ իրավապահ մարմինները բավականին կարճ ժամկետներում քննեցին այն գործերը, որոնցով տուժող են ճանաչվել ոստիկանները՝ համաձայն առաջադրված մեղադրանքների՝ ցուցարարների կողմից կիրառված բռնության արդյունքում: Դրանցից շատերով արդեն նույնիսկ դատավճիռներ կան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը չունի բավարար կամք արդյունավետ քննություն իրականացնելու և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու ու պատժելու ուղղությամբ՝ Հովհաննես Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրապական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների ազատություն) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով:

Դիմումատուները վկայակոչել են նաև իշխանությունների կողմից խաղաղ հավաքը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձերը, ինչը չի բխում ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջից, և պետության կողմից Հովհ. Հարությունյանի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներ չապահովելը՝ նշելով, որ նմանատիպ գործերի քննությունը որպես կանոն կարճվում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է գանգատի ստացումը և հավաստիացրել, որ գործը կքննվի առաջին իսկ հնարավորության դեպքում:


 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լուսանկարը՝ ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan