Ովքե՞ր մանդատ կստանան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է քննարկել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի դիմումները: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել էին ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումներ` 9 դիմում ներկայացվել է ՀՀԿ-ից, 3 դիմում` ՀՅԴ-ից, 23 դիմում «Ծառուկյան» դաշինքից:
«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից.հայտարարել է Տիգրան Մուկուչյանը:
Նա ընթերցեց այդ 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան եւ Արտյոմ Ծառուկյան:
Zham.am