Ռոնալդու -«Աթլետիկո»՝ 3:0 (Տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում, մադրիդյան դերբիում «Ռեալը» խոշոր 3:0 հաշվով առավելության հասավ «Աթլետիկոյի» նկատմամբ:
Տանտերերի վստահ հաղթանակը հեթ-տրիկով ապահովել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացի ֆուտբոլիստի երրորդ գոլը 400-րդն էր Մադրիդի «Ռեալի» կազմում: 2009թ.-ից սկսած Ռոնալդուն 280 գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնությունում, 22 գոլ խփել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 89 գոլ անգամ աչքի է ընկել եվրագավաթներում, ևս 9 անգամ էլ՝ մնացած մրցաշարերում:
Zham.am