Ֆրանսիան մտադիր է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել
Փարիզը պատրաստ է ամենաբաձր մակարդակով կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Կոնտինենտալ Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժեն Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովի հետ միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ Բաքվում: Հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունն Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղելով:
«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսման հարցում և դրա հետ կապված առաջարկել գագաթաժողով անցկացնել», - ասաց Մանժեն:
Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ֆրանսիայի համար առաջնահերթություն անվանեց և նշեց, որ այդ հարցը գտնվու է պաշտոնական Փարիզի օրակարգում:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան հետամուտ է իր ստանձնած պարտավորություններին», - ասաց նա:
Zham.am