Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին
18
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ոչ մեկ խելքի չէր ընկել՝ կազմաքանդել մարտունակ բանակը ու հույսը դնել փշալարի վրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը «...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ Շարժման իրական «զենքը». Վահե Հովհաննիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ «Եռաբլուրում» է (տեսանյութ) «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ

Կատարվեց ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը

ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այսօր իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը:

Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ջանքերով։

Փոխպատվաստման բուն գործընթացի ավարտից անմիջապես հետո պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին ներկայացրեցին, որ միելոմայով հիվանդ 50-ամյա արցախցի կնոջ կյանքը երկարացնելու միակ հնարավորությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր, ինչը որ հաջողությամբ իրականացվել է։

«Շնորհավորում եմ հայ գործընկերներիս արյան չարորակ հիվանդությունների բուժման նորագույն մեթոդն այս կլինիկայում ներդնելու համար։ Առաջին քայլն արված է։Առաջիկայում կլինեն բարդություններ, դժվարություններ, բայց մենք կշարունակենք համագործակցությունը և հեռաբժշկության միջոցով կշարունակենք ողջ գործընթացի հսկողությունը»,-ասաց գերմանացի գիտնականը։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորեց, որ հայկական արյունաբանության ոլորտում նոր էջը բացվում է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող կլինիկայի և գիտնականի մասնակցությամբ։ Ի դեպ, հայ տրանսպլանտոլոգների թիմը վերապատրաստվել է հենց Էպենդորֆ համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ղեկավարությամբ։ Նա երախտիքի խոսքեր հղեց ՀՀ կառավարությանը, առողջապահության նախարարությանը և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին` Արյունաբանական կենտրոնի արդիականացման, արյան չարորակ հիվանդությամբ տառապողներին նորագույն մեթոդով հայրենիքում բուժվելու հնարավորություն ստեղծելու և առաջին փոխպատվաստումներն իրականացնելու համար։
«Երևանն արդեն նշված է աշխարհի տրանսպլանտ քարտեզի վրա, և մենք ունենք բոլոր հնարավորությունները այլ երկրներից ևս հիվանդներ բուժելու»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը։
Կարճատև հանգստից հետո հայ մասնագետները պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի պատրաստվում էին երկրորդ փոխպատվաստումն իրականացնելու։ Երկրորդ հիվանդի կինը նշեց, որ իրենք վստահում են հայ բժիշկներին և հույս ունեն, որ արդյունքը լավ է լինելու։

Ի դեպ, 20 տարվա ընթացքում 5 հազար փոխպատվաստում իրականացրած գերմանացի պրոֆեսորը համոզված է, որ ելքը մեծապես կախված է հիվանդի ռիսկից ու տրամադրվածությունից։

Ճեպազրույցի ընթացքում նշվեց, որ Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ: Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների` սուր լեյկոզների, լիմֆոմաների, որոշ տեսակի սակավարյունությունների, ինչպես նաև կրծքագեղձի, սերմնարանի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարության, ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների բուժման ժամանակ` հիվանդության որոշակի փուլերում:

Բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով։ Դրանում ներառվում է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: Թանկարժեք նյութերի և նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարող է տևել 1 ամիս:
Ժամանակակից այս մեթոդի ներդրումը բուժման արդյունավետությունը կբարձրացնի նաև բժշկության մի շարք այլ ոլորտներում` ակնաբուժություն, նեյրովիրաբուժություն, ռեգեներատիվ բժշություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan