ԱՄՆ պետքարտուղարը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը «ողբերգական չարագործություն» է անվանել
Հունվարի 23-ին ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի հանձնաժողովը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատեց «Exxon Mobil»-ի նախկին ղեկավար Ռեքս Թիլլերսոնին:
Պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի Հայոց ցեղասպանության մասին հարցին, Ռեքս Թիլլերսոնը հայերի կոտորածը Օսմանյան կայսրությունում «ողբերգական չարագործություն» է անվանել:
«1915 թ. ողբերգական չարագործությունը շարունակում է ցավալի խնդիր մնալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: Ես ամբողջապես կուսումնասիրեմ պատմական իրադարձությունները և բաց քննարկում կսկսեմ Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային շահերից ելնելով», - ասաց նա:
Zham.am