«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
20
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Հայ ընկերներ, մնացե՛ք բարձունքին, եղե՛ք թշնամուց խոհեմ․ Ալեքսանդր Լապշին

Սիրելի հայ ընկերներ, կարո՞ղ եմ հայտնել իմ կարծիքն այժմ Մոսկվայում տեղի ունեցող քաոսի մասին ադրբեջանցիների խուլիգանական հարձակումների կապակցությամբ էթնիկ հայերի, նրանց պատկանող խանութների եւ հայկական համարանիշերով մեքենաների վրա։ Այդ ամենը սարսափելի է, անընդունելի, եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանի ուժային կառույցները կտան իրավական գնահատական տեղի ունեցածին եւ հանցագործները կպատժվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Պետք է հասկանալ, որ ըստ էության՝ պատերազմը, որը Իլհամ Ալիեւի հրամանով իրականացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, Ադրբեջանի բնակչության արտերկրում ապրող ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու համար է Ադրբեջանում առկա կոռուպցիայից եւ անօրինություններից։ Ալիեւը նպատակ ունի հակամարտության մեջ ներքաշել բավականին խաղաղասեր էթնիկ ադրբեջանցիներին, որոնք բնակվում են Ռուսաստանում հայերի հետ կողք կողքի եւ երբեք միմյանց հետ լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ միշտ ապրել են խաղաղության մեջ Ռուսաստանի տարածքում եւ դեռեւս երբեք ղարաբաղյան հակամարտությունը դուրս չի բերվել Կովկասի սահմաններից։

Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ պետք է պահպանել հետեւյալ կանոնները․

1. Ոչ մի դեպքում չիջնել ադրբեջանական սփյուռքից ծայրահեղականների եւ խուլիգանների մակարդակին։ Չպետք է լինի վանդալիզմի որեւէ դրսեւորում էթնիկ ադրբեջանցիների, նրանց ունեցվածքի եւ բիզնեսի նկատմամբ։ Քանի որ կհարվածեք ոչ թե ձեր մեքենան վնասած ադրբեջանցուն, այլ անմեղ թոշակառուին կամ գործարարին, որն անձամբ ձեզ որեւէ վնաս չի հասցրել եւ նրա մեղքը կայանում է իր ազգանվան մեջ։ Այդպես չի կարելի վարվել։ Հիշեք, որ Ռուսաստանում կա շուրջ 3 միլիոն ադրբեջանցի եւ նրանց 99 տոկոսն օրինապահ մարդիկ են։

2. Հիշեք, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ըստ ամենայնի, կանգնած են Մոսկվայում անկարգությունների հետեւում, ունակ են ստեղծել բյուրո, սակայն չեն կարող դա ղեկավարել եւ ուղղորդել։ Արդյունքում նրանք կորցնում են իրենք հայրենակիցների պայքարի նկատմամբ վերահսկողությունն ու սկսում են հարվածել միմյանց։ Որպես օրինակ՝ դիտարկենք իմ կալանքը Ղարաբաղ զբոսաշրջիկի կարգավիճակով այցելելու համար եւ դրա հետեւանքը Բաքվի համար՝ միջազգային սկանդալ, Ռուսաստանի Հայաստանի, Իսրայելի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատություններ։ Եւ իմ դատական հայցը ՄԻԵԴ-ում ընդդեմ Բաքվի սպանության փորձի համար։ Հիշեք, որ ինձ ձերբակալելով՝ Ալիեւը ցանկանում էր սեւեռել ուշադրությունը ղարաբաղյան խնդրի վրա եւ ամրապնդել իր հեղինակությունն ադրբեջանցիների շրջանում, սակայն բոլորը պահանջում էին ազատել անմեղ կալանավորված Լապշինին։

3. Տվյալ դեպքում ամեն ինչ զարգանում է նույն այդ սցենարով։ Առեւտրի կենտրոնում հայերին աշխատել թույլ չտալու բողոքի ցույցը վերածվել է համընդհանուր սկանդալի, որը հարվածում է հենց Ադրբեջանին։ Սկզբում Ալիեւը ներքաշել էր հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Գոդ Նասինովին, որը, ըստ ամենայնի, թերագնահատելով հետեւանքները, կամ տրվել էր Ալիեւի ծրագրին, կամ էլ լիովին չի վերահսկում իրեն պատկանող Ֆուդ Սիթին։ Ամեն դեպքում այդտեղ տեղի ունեցածը հարվածել էր ոչ թե հայերին, այլ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությանը, որին բացարձակապես պետք չեն ազգամիջյան կոնֆլիկտները Ռուսաստանի տարածքում։

4. Կարեւոր է հիշել, որ Ռուսաստանը չի կարող կոչվել աշխարհի ամենահանդուրժող երկիրը, եւ ներգաղթյալների հանդեպ վատ թաքցված դժկամությունը միշտ էլ եղել է։ Սրան գումարեք նաեւ տնտեսական ճգնաժամը, որը կապված է կորոնավիրուսի հետ՝ միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, եւ կստանանք շատ պայթյունավտանգ միջավայր: Ձեզ դրեք միջին ռուսաստանցու տեղը: Նա իրեն վատ է զգում, վախենում է հիվանդանալ, անհանգստանում է իր եւ իր ընտանիքի համար, նա փող չունի, եւ պարզ չէ, թե ինչ է իրեն սպասում: Եվ հանկարծ մայրաքաղաքի ինչ-որ հյուրեր ապօրինություններ են անում իր հայրենի քաղաքում, հարաբերություններ են պարզում, հարձակվում են մարդկանց վրա, բարբարոսությամբ են զբաղվում:

5. Ներկայում բացասական հիմնական հոսքն ուղղված է ադրբեջանական կողմին՝ որքանով ես եմ հասկանում ռուսական լրատվամիջոցներից եւ ֆորումներից: Բավական է կարդալ ռուսական թերթերի վերնագրերը. «Ադրբեջանցիները գրավել են «Ֆուդ սիթին»...», «Ադրբեջանցիները հարձակվել են...», «Ադրբեջանցիները ծեծել են...» եւ այլն: Յուրաքանչյուր նոր միջադեպ, որը կապված է ադրբեջանական սփյուռքի անձանց կողմից բռնությունների հետ, ավելի ու ավելի է հարվածում հենց իրենց, եւ անբարյացկամություն ու վախ է հարուցում սովորական ռուսաստանցիների մոտ: Իմ կարծիքով, «Ֆուդ սիթի»-ում սադրանքի կազմակերպիչները բոլորովին էլ դա չէին ցանկանում, բայց, ինչպես արդեն վերը ասեցինք՝ կորցրել են իրավիճակի վերահսկողությունը, ինչպես նրանց մոտ սովորաբար լինում է:

6. Բարեկամ հայեր, ձեր բարձրության վրա եղեք: Թող Հայաստանի եւ հայերի մասնին ավելի քիչ հիշատակումներ լինեն Մոսկվայի եւ Ռուսաստանի քրեական հաղորդագրություններում: Թշնամուն առիթ մի տվեք ձեզ բռնության հրահրելու եւ այդպիսի «գովազդը» ադրբեջանցիներին թողեք, թող նրանց մասին այդպիսի բաներ գրեն, ոչ թե ձեր մասին: Ավելի լավ է դուք ընդհանրապես չհայտնվեք այնտեղ, կամ ծայրահեղ դեպքում՝ տուժածների կարգավիճակով: Թող միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Ռուսաստանի իշխանությունների կողմից, կամ էլ ռուս մարգինալների ագրեսիայի անկառավարելի բռնկումները՝ ներգաղթյալների հանդեպ, ձեզ շրջանցեն։

7. Սա իմ հանդուրժողականությունը չէ խուլիգանների հանդեպ: Սա իմ հրեական պրագմատիզմն է եւ խորամանկությունը, կարող ես այդպես մտածել: Թող թշնամին հրահրի ռուսաստանցիների զայրույթը եւ դժգոհությունը իրենց իսկ դեմ, քանի որ նրանք այդպես են իրենց պահում: Իսկ դուք պետք է մնաք եզրագծում եւ ամեն ինչ անեք, որպեսզի Ռուսաստանի իշխանություններին աջակցեք կարգուկանոնը վերականգնելու հարցում: Թշնամուց խելացի եղեք»,- գրել է Լապշինը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan