Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ)
19
Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին

Մեզ բոլորիս զգուշացրել են, որ մեզ ձերբակալելու են. Ազատամարտիկների դաշինք

 Իշխանությունները ծրագրել են¸ որպեսզի կալանավորեն Ազատամարտիկների դաշինքի լիդերներին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը:

«Ովքեր¸ որ ոտքի կկանգնեն¸ իրենց թեկնածությունը կդնեն¸ բոլորին կկալանավորեն: Դուք կարող եք հարցնել մեր ԿԳԲ-ին¸ իրենք Ազգային Անվտանգություն չեն¸ իրենք ԿԳԲ-ն են¸ որոնք մինչև հիմա ղեկավարվում են Մոսկվայից և Մոսկվայի դրածո մարդկանցից»¸-ասաց նա: 

Նաև նշեց, որ իրենց ընկերները արդեն իրենց  զգուշացրել են, որ իրենց կալանավորելու են:

Ըստ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը ունի քաղաքական ենթատեքստ: Նրա կարծիքով, եթե անգամ ԱԱԾ պարզել էր, որ Բաբայանը ապստամբական գործողություն էր պլանավորել, ապա կարող էր սպասել, քանի որ մնացել էր մեկ շաբաթ ընտրություններին: 

«Իհարկե քաղաքական ենթատեքստ ունի: Այս ամենը ուղղված էր մեզ բոլորիս դեմ: Մենք չենք հավատում, որ Սամվել Բաբայանը կարող էր երկրի համար վտանգավոր գործողություն անել»,-այսօր լարգորղների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:

Հարցին՝ ինչու հենց Սամվել Բաբայանը և ինչ է փոխվում նրա ձերբակալությունից հետո դաշինքի մոտ, նա նշեց, որ դեռ Ջրառատի դեպքերից հետո Բաբայանը համարվում էր առաջնահերթ թիրախ, նրան փորձում էին ներկայացնել, որպես դաշինքի ստվերային առաջնորդ:

«Սա խոսում է իշխանության վախի մասին: Մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը, ու հասցնելու ենք հաղթական ավարտի»,-ասաց նա:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նշեց, որ Սամվել Բաբայանը անձեռնմխելի չէր, թեկնածու չէր, դրա ամար ամենահարմար թիրախն էր:

Ըստ նրա նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր, քանի որ ընտրությունները կեղծվելու են: «Վախը մեզ չի վերաբերվում, այլ սովորական քաղաքացուն: Քաղաքացին տեսնում է, եթե ձերբակալում են արցախյան հերոսին, ապա իրեն էլ են ձերբակալելու»:

Հարցին՝ մամուլում նշվում էր, որ հաջորդ ձերբակալվածը կարող է լինել ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, հնարավոր է դա, Եղիազարյանը պատասխանեց.


«Սեյրան Օհանյանը թեկնածու է և իրեն չեն ձերբակալի, բայց եթե Սեյրան Օհանյանը մտել է պայքարի մեջ, և պետք է վախենա ձերբակալվելուց, ուրեմն իզուր է մտել, բայց նա չի վախենում»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ըստ Ռազմիիկ Պետրոսյանի, եթե ընտրությունները կեղծվեն, իրենք չեն հանդուրժելու և հետընտարական գործընթացներ պայքրաի տեսքով լինելու են:

Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյան էլ իր հերթին ավելացրեց.

«Հետաքրքիրն այն է, թե «Իգլան» Սամվել Բաբայանի ինչին էր պետք: Ինձ թվում է դրա տակ ուրիշ բան կա: Ըստ մամուլի ամսի 27-ին պատրաստվում էր տեռակտ: Բաբայանի վրա աշխատանքներ տարվում էին արդեն վեց ամիս: Օհանյան Սեյրանին էլ վախեցնում էին, մեզ էլ բայց վախենալ չկա, մենք մեր վախը պատերազմի ժամանակ առել ենք: Բաբայան Սամվելն այն մարդն է, որ իր կյանքը կտա տարածքների համար, նա չի ուզում Ղարաբաղը տեսնել նսեմացած և Ադրբեջանի կազմում: Նրան ամենաշատը թուրքերն են ատում: Մերոնք աջակցում են սրանով թուրքերին և իրականցնում են նրանց երազանքը»,-ասաց նա:

 Անի Շաբոյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>