Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Իր կոչմանը հավատարիմ

Բնական ավանդույթ է․Ախալքալաքի շրջանի,ողջ Ջավախք աշխարհի մտավորականության շարքերը համալրվում ու շարունակում են համալրվել հիմնականում Մայր Հայաստանի բուհերի ու միջնակարգ մասնագիտական կրթօջախների շրջանավարտներով։Այդ շարքերում է նաև վաստակած մանկավարժ,Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի շրջանավարտ Վաչագան Սոսի Ռստակյանը։ Ին չպես ինքն է հաստատում ,մանկավարժ դառնալու մտահղացումը նրա մոտ եղել է դեռևս պատանեկան հասակից։Եվ,իրոք,երբ ծեծեց Աբովյանականի դռները 1957-ին,նա արդեն ձևավորված մանկավարժ էր՝Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանն ավարտած մանկավարժ-դասվար։Այդ թվականից էլ նա ընդունվեց և 1962թ․բարձր առաջադիմությամբ ավարտեց ինստիտուտը՝միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ,հայ գրականության և պատմության ուսուցչի որակավորումով ։


Կադրերի ընտրության և տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ Վրաց․ՍՍՀ Լուսավորության մինիստրության պահանջով Վ․Ռստակյանը գործուղվում է Ջավախք։


1962-74 թվականներին Վ․Ռստակյանը վարում է հայրենի գյուղի՝Մեծ Սամսարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի,գրականության և պատմության ժամերը՝միաժամանակզբաղեցնելով դպրոցի տնօրենի՝ուսումնական գծով տեղակալի պաշտոնը։


Մանկավարժի բարեխիղճ,արդյունավետ աշխատանքը,հասարակական կյանքում դրսևորած ակտիվությունն աննկատ չի մնում․տեղի իշխանությունների երաշխավորմամբ Ռստակյանը ստանձնում է շրջանի ժողկրթբաժնի տեսչի պաշտոնը։Եվ՜որպես տեսուչ,և՜ որպես հետագայում մեթոդիստ,նա դառնում է շրջանի դպրոցների ղեկավարության և համապատասխան մասնագետների խորհրդատուն ու մտերիմը։


«Այո՜,-հաստատում են բոլորը,-նա իր դիտողություններում շատ կիրթ էր ու ընկերական»։Վ․Ռստակյանի ավանդը նշանակալի է ուսման առաջավոր փորձի մասսայականացման գործում։


Տևական էր Ռստակյանի մանկավարժական գործունեությունը ժողկրթբաժնում ու նրան կից մեթոդկաբինետում՝շուրջ երեք տասնամյակ,թեև դրանից հետո էլ նա հեռու չմնաց բաժնից ու նրա ենթակա դպրոցներից։Երբ նա ղեկավարում էր Բավրայի միջնակարգ դպրոցը և ապա ՝Ախալքալաքի № 116 ուսումնարանը ,ուսուցիչների պահանջով շարունակեց մնալ որպես հայոց լեզվի ու գրականության գլխավոր մասնագետ,մասնակցեց ուսուցիչների որակավորման մրցույթին և նվաճեց «Գերազանց ուսուցիչ» պատվավոր կոչումը։


1982թ․Վ․Ռստակյանը հրավիրվում է մասնակցելու Սփյուռքի հայ ուսուցիչների մանկավարժական ընթերցումներին,ուր ելույթ է ունենում « Հայոց լեզվի և գրականության դասավանդման դրվածքը շրջանի դպրոցներում » թեմայով,ապա մասնակցում այդ կապակցությամբ կազմակերպված եթերային ասուլիսին։ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության,Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտւտը և «Հայոց լեզուն ու գրականությունը դպրոցում» հանդեսի խմբագրությունը նրա ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը նշանավորում են «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալով, գովասանագրերով։


Վաչագան Սոսևիչը իր հոդվածներով և ակնարկներով հանդես է գալիս Վրաց ՍՍՀ, Հայկական ՍՍՀ կենտրոնական թերթերում և հանդեսներում՝ դրվատելով մանկավարժի շնորհակալ աշխատանքը, ընթերցող լայն շրջաններին ներկայացնելով կոլեկտիվներին, աշխատանքում իրենց արդարացրած շնորհալի անհատներին։


Ռստակյանը իր մանկավարժական գործունեության մի քանի տարիները նվիրեց դասախոսական աշխատանքին․ վարեց Երևանի Քըրք Քըրքորյանի անվան տնտեսագիտական ինստիտուտի և ապա Գյումրիի «Պրոգրես» համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի հայոց լեզվի և պատմության դասաժամերը ՝ իր նպաստը բերելով դպրոցները համապատասխան կադրերով ապահովելու գործին։


2009թ․ Վ․ Ռստակյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալին՝ սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։


Փետրվարի 5-ին Վ․Ռստակյանը բոլորում է իր 80-րդ տարին։


Ութսունամյա մանկավարժը այսօր էլ, իր կոչմանը հավատարիմ, շարունակում է աշխատել․ նա վարում է Ախալքալաքի Համո Օհանջանյանի անունը կրող կրթամշակութային կենտրոնի հայ ժողովրդի պատմության խմբերը և իր սաներին պատգամում՝ քաջատեղյակ լինել իր ժողովրդի պատմությանը, դասեր քաղել նրանից և հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին։

 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>