Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ)
4
Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով, որոնք սրանց չեն հուզում... Ալիևն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին՝ «պшտերազմական հանցագործներ», իսկ Փաշինյանն, արձագանքելու փոխարեն, ասում է՝ «թենքյու» Էս էլ ու՝ «պլծ». Տիխանովսկայան ժամանել է Հայաստան՝ ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու համար Ալիևը բացահայտ ծաղրել է Հայաստանում հավաքված «եվրոյոնջաներին» Ռուսատյաց Մակրոնը երևի շատ կուզեր, որ Հայաստանն էլ հայաթափվի Իրական «հիբրիդային հարձակումը» Հայաստանի ընտրողների ազատ կամարտահայտության վրա սա է Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմարշը, նա հականիկոլական լուսանկար է հրապարակել Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ Եվրախորհրդարանն՝ ընդդեմ Ալիևի և Նիկոլի (տեսանյութ) Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում. Նարե Սիմոնյան Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան Հայաստանում ընտրություններից առաջ Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից Եվրոպական երկրների առաջնորդների ժամանումից առաջ կարմիր գորգը մաքրում են ծնկաչոք ու ձեռքերով. Բացառիկ կադրեր ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ) Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ֆինյանդիայի վարչապետները և միշարք այլ բարձրաստիճան հյուրեր ժամանել են Հայաստան

Փաշինյանը դավադրություն չի՞ կազմակերպելու Ղարաբաղի դեմ

Շատերը այդպես էլ չհասկացան, թե ինչ նպատակ էր հետապնդում Փաշինյանի երեկվա  արցախյան թեմայով «լայվը»: Իր խոսքում նա գրեթե ոչ մի նորություն չասաց: Այդ դեպքում ի՞նչ նպատակ էր հետապնդում «ժողովրդի վարչապետը» այդ խոսքում  կհարցնի շարքային ընթերցողը: Կարծում ենք, որ Փաշինյանը իր այդ «լայվով» նպատակ էր ունեցել մի քանի խնդիր լուծել:

Խնդիր առաջին

Այդ «լայվը» ուղղված էր արտաքին լսարանին: Իր խոսքում նա կրկին նշում էր, որ  «այս խնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը՝ ընդհանուր հայտարարի բերելով»: Փաշինյանը ցանկացավ արտաքին լսարանին փոխանցել այն միտքը, որ «նա ծայրահեղական չէ»:  Եվ վերջին ժամանակահատվածում նրա հասցեին քննադատությունը արդար չէ: Այս «լայվում» նա արդեն չկրկնեց «Արցախը Հայաստանն է և վերջ» իր հայտնի թեզը, քանզի դա բացասական ընկալվեց «դրսում»: Իր այս խոսքից հետո արդեն Մնացականյանն ավելի ազատ կկարողանա ձևակերպել Հայաստանի դիրքորոշումը միջնորդների մոտ:

Խնդիր երկրորդ

Բանակցային գործընթացը խաթարված չէ և նույնիսկ նկատվում է «դինամիկ առաջընթաց»: Թե որն է այդ առաջընթացը ոչ մեկին հայտնի չէ: Այս թեզը անհրաժեշտ էր Փաշինյանին, որպեսզի նրան չմեղադրեն, որ իր պատճառով է բանակցային գործընթացը կանգ առել: Կա հավանականություն, որ այս իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը կսկսի ճնշել Ստեփանակերտին, որպեսզի վերջինս գերիների փոխանակման հարցում գնա զիջումների: Իսկ դա անհրաժեշտ է Փաշինյանին, որպեսզի նա միջնորդների ցույց տա իր «կառուցողական մոտեցումը»: Քանզի վերջին շրջանում գրեթե բոլորի մոտ ձևավորվել է այն տեսակետը, թե բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը  հենց Փաշինյանն է :

Խնդիր երրորդ

Իր` Փաշինյանի և Ստեփանակերտի տեսակետները  արցախյան խնդրի լուծման հարցում  նույնակամ են: Ահա այս միտքը կրկին փորձեց ներկայացնել Փաշինյանը՝  հաշվի առնելով այն, որ իր հանդեպ անվստահությունը հանրության զգալի մասի մոտ էլ ավելի է խորացել:

Խնդիր չորրորդ

Փաշինյանը ոչ թե փորձում է գեներալներին խաղից դուրս թողնել, այլ չի վստահում նրանց և այդ իսկ պատճառով խնդիր է դրել հների փոխարեն ձևավորել  «նոր գեներալների» որոնք արդեն պարտական կլինեն իրեն` Փաշինյանին:

Եվ այստեղ նա բերեց Յուրի Խաչատուրովի որդու` Գրիգորի օրինակը: Վերջինիս նա շնորհել է գեներալի կոչում, չնայած նրա հորը դատում են մարտի 1-ի գործի շրջանակներում: Այստեղ Փաշինյանը փորձեց վարկանիշ ապահովել, թե տեսեք «ես շնորհում  եմ գեներալի կոչումը մի մարդու, որի հայրը անցնում է մարտի 1-ի դատավարությունով»: Այստեղ Փաշինյանը նույնիսկ չհասկացավ, թե ինչ փարիսեական քայլ կատարեց:

Իսկ նա դա չհասկացավ, քանզի մարդկային առումով մեղմ ասաց անգետ է, գրականություն չի կարդացել: Ստալինը ժամանակին նույնպես քաղբյուրոյի անդամ Միկոյանի բարեկամներին դատում էր, սակայն միաժամանակ կարգադրում, որ ինքը` Միկոյանը անձամբ մնա  իր պաշտոնում: Թե ինչ հոգեբանական ապրումներ է ունեցել Միկոյանը հայտնի է իր հարազատների խոստովանություններից: Ի դեպ Ստալինը այդպես է վարվել ոչ միայն Միկոյանի հանդեպ, և դրա մասին բազմաթիվ  փաստեր և աշխատություններ կան: Այն ժամանակվա այս սադիստի որոշման մոտիվացիաների մասին շատ է գրվել և ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում: Եվ պարզ էր, թե ինչ նպատակ էր հետապնդում  խորհրդային բռնապետն իր այս քայլերով:

Սակայն պարզվում է Հայաստանի քաղաքական և մտավորական միտքը անտեղյակ է այս ամենից: Համենայն դեպս Փաշինյանը չէր հպարտանա իր այս քայլով, եթե տեղյակ լիներ, որ իր այդ քայլը խիստ բացասական կընկալվեր հայ հանրության կողմից: Սակայն գավառական մթնոլորտում հավանաբար այս դրվագը աննկատ կանցնի, քանզի հայ հանրությունը համաշխարհային վերնշված գործընթացներից անտեղյակ է:

Սակայն Փաշինյանի այս մտահաղացման մեջ կա ևս մի նպատակ: Հակադրել «նոր» և «հին»  գեներալներին: Դրանով իսկ նա հույս ունի ձևավորել «սեփական զինվորականների վերնախավը»:

Սակայն ամենահետաքրքիրն նրա այն միտքն էր, թե «ինքը` Փաշինյանը, նպատակ չունի դավադրություն կազմակերպել Արցախի դեմ»:

Պատկերացնում եք ինչ «հերոսություն», Հայաստանի  փաստացի ղեկավարը հպարտանում է, որ նպատակ չունի «դավադրություն կազմակերպել» Ղարաբաղի դեմ: Նախկինում նա հայտարարում էր, թե «նպատակ չունի փչացնել հայ-ռուսական հարաբերությունները»: Այս վերջին միտքը հուշում է մեկ  բանի մասին, որ մենք գործ ունենք  մի մարդու հետ ով ոչ միայն չի հասկանում, թե ինչ է նշանակում պետական կառավարումը, այլև ապրում է մի միջավայրում որտեղ կան նաև այլ երկրների շահերի հետապնդման խնդիր բուն Հայաստանի տարածքում:

Ցանկացած հոգեբան կհաստատի: Բերենք մի օրինակ՝ նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ Թուրքմենստանում նրա  օրենսդիր մարմնում` Թուրքմենիստանի ԳԽ-ում 70-ական թվականներին բուռն քննարկվում էր այն խնդիրը, թե «կարելի՞ է արդյոք բաց երկնքի տակ՝ փողոցները և կանգառները որպես   զուգարան օգտագործել: Եվ վերջում Մոսկվայի ճնշման արդյունքում  ընդունվեց օրենք այն մասին, որ դա արգելվի:

Հասկանալի է, որ այդպիսի հարց չէր կարող քննարկվել ասենք Հայաստանում, Վրաստանում կամ Ռուսաստանում:

Վերադառնալով  դավադրության հարցին՝  հիշեցնենք, որ Փաշինյանը ինքն է նախկինում պնդել, որ «եթե Ղարաբաղում բռնկվի պատերազմ, ապա դրա հիմնական մեղքը կլինի Մոսկվայինը, դրանից բխող հետևանքներով»:

Այսպիսով՝  Փաշինյանը նախազգուշացրել էր ռուսներին, որ պատերազմի դեպքում նա այն կբարդի Մոսկվայի և Հայաստանում ու Ղարաբաղում գործող «դավադիրների» վրա: Այսինքն՝ սեփական սխալները կբարդի վերո նշված ուժերի վրա: Գրեթե նույն նպատակն էր հետապնդում  Սաակաշվիլին Վրաստանում:

Եթե շարունակենք այդ միտքը, ապա կարող ենք պնդել, որ «պատերազմի դեպքում Փաշինյանը Հայաստանում կմիացնի հակառուսական քարոզչական մեքենան», բնականաբար, որպեսզի փրկի սեփական իշխանությունը:

Այստեղից բխում է, որ Արևմուտքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդպիսի պատերազմ սկսվի: Քանզի դրանով նա կկարողանա լուծել մի քանի հարց: Նախ, եթե Ադրբեջանը այդ պատերազմում հաղթանակ տանի, ապա նա էլ ավելի կմոտենա Թուրքիային և NATO-ին: Միաժամանակ Փաշինյանի և Հայաստանում գործող  թուրքական 5-րդ շարասյան միջոցով հակառուսական քարոզչությունը միացնելով Հայաստանից մնացած մասը դուրս կբերի Մոսկվայի քաղաքական ազդեցությունից:

Այն,   որ այսպիսի ծրագրեր կան Թուրքիայում և նրա հետ աֆիլացված կապեր ունեցող արևմտյան որոշ շրջանակներում, հայտնի է նաև Փաշինյանին: Մյուս կողմից նա վախենում է, որ այդ ծրագրերի իրագործման արդյունքում նա չի կարողանա համոզել հայ հանրությանը իր անմեղության մեջ և քաղաքականապես «ոտատակ»  կհայտնվի: Ահա թե ինչու  իր այս վերջին «լայվում» նա ակամայից բացահայտեց իր վախերը:

Քանզի շատ լավ գիտի, թե ինչ են իրենից ուզում իր «արևմտյան գործընկերները»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>