«Շան որդի, դու իմ երեխու ճակատագիրն ու ապագան 20 հազարով ծախելու իրավունք չունես». Ս. Հակոբյան
Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր քարոզարշավի համար արդեն ընտրել է կարգախոս՝ «Անվտանգություն և առաջընթաց»: «Ազատամարտիկների» դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն արդեն երկարա տարիներ իշխանության ղեկին է և հասցրել է ապացուցել, որ նպատակ չունի ապահովելու երկրում առաջընթաց և անվտանգություն:
«ՀՀԿ-ն 10 տարուց ավել իշխանության է: Դուք ինչպես եք կարծու՞մ կամ հանրությունն ինչպե՞ս է կարծում՝ մենք այսօր ապահով տնտեսություն ունե՞նք կամ ապահովված անվտանգություն: Իհարկե, չունենք: Այդքանը բավարար է՝ հասկանալու, որ 15 տարիների ընթացքում եթե չի արել, ապա մոտակա տարիներին հաստա չի անելու, միշտ խոստացել է ու չի արել»,-Zham.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Ինչպես փաստում են ԶԼՄ-ների հրապարակումները, ՀՀԿ-ն արդեն ակտիվորեն զբաղված է ընտրությունների համար ձայների հավաքագրմամբ՝ դռնեդուռ ընկնելով և հորդորելով բնակիչներին, ընտրակաշառքներ բաժանելով: Մեկ այլ դեպքում՝ ՀՀԿ-ական՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, ստիպում են մարկանց, որպեսզի իրենց գրանցումից դուրս գան և գրանցվեն այն ընտրատարածքում, որտեղ իրենք առաջադրված են: Ըստ Սմբատ Հակոբյանի այս ապօրինութունները կազդեն ոչ թե ընտությունների արդյուքների, այլ քաղաքացիների հոգեբանության վրա:
«Այդ անօրինականությունները այնքան արդյուքների վրա չեն ազդելու, ինչքան ժողովրդի հոգեբանության: Մարդը տեսնում է, որ ան թալանչին, որն իրեն թալանել է տարիներ շարունակ, այսօր այդ թալանածից մի փոքր մաս, թող ներեն ինձ քուչի ասած՝ «մի թուլա» բաժին բան է շպրտում փողոց, որ նորից տարիներ շարունակ թալանի: Սա արդեն հանդուրժելու չի: Եթե մարդը, տեսնում է, որ իր հարևանը 10-20 հազար դրամով գնում է ընտրության ու համապատասխան մարդու ընտրում է, թող ձեռքից բռնի ու ասի ՝շան որդի, դու իմ երեխու ճակատագիրն ու ապագան 20 հազարով ծախելու իրավունք չունես»,-նշեց նա:
Նրա խոսքով պետք է հասկացնել ժողովրդին, որ այդ 10 կամ 20 հազար դրամով ընդամենը մեկ-երկու օրվա ծախս կարելի է հոգալ, իսկ 4 տարի շարունակ այդ ընտրակաշառք վերցնողը նույն տառապալից կյանքով է ապրելու:
Անի Շաբոյան