Ո՞րն է միակ իրական ընդդիմությունը. հարցազրույց՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ (Տեսանյութ)
Zham.am-ի «Ամբիոն» հաղորդման հյուրն է «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ազատամարտիկ¸ թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-նորք, Քանաքեռ-Զեյթուն) պատգամավորի թեկնածու առաջադրված Սմբատ Հակոբյանը: Հաղորդման ընթացքում Սմբատ Հակոբյանը ընդգծեց¸ որ «Ազատամարտիկների դաշինքը» մի շարք քաղաքական ուժերի հետ բանակցություններից հետո հանգեց այն եզրակցությանը¸ որ միակ ընդդիմությհունը¸ որը չի վերահսկվում իշխանության կողմից դա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է և հենց այդ պատճառով ազատամարտիկները որոշեցին միանալ այդ դաշինքին:
Հակոբյանը իր խոսքում ընդգծեց¸ որ Ազգային ժողով մտնելու պարագայում իրենց թիմը պատրաստ է լայմասշտաբ փոփոխություններ իրականացնել երկրում: Նա նաև նշեց¸ որ ազատամարտիկների թիվ մեկը պատգամը խորհրդարանական ընտրություններին հայ ժողովրդի և հայոց պետականության անվտանգության ապահովումն է:
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյությում: