Անդրանիկ Թևանյանը հերքում է. «Լկտի սուտ է»
Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, թե 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին այն բանի համար, որ վերջինս համամասնական ցուցակում չի ընդգրկել կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանին: Zham.am-ը, պարզելու համար համատասխանում է արդյո՞ ք տեղեկությունն իրականությանը, զրուցեց Անդրանիկ Թևանյանի հետ:
–Պարո՛ն Թևանյան, համացանցում տարածվում է, թե իբր Դուք Վահե Հովհաննիսյանին համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումից հետո հարվածել եք վերջինիս, թե իբր ...
–Կարող եք չշարունակել։ Ես հումորով եմ վերաբերվում բամբասանքի տարածման մեջ մասնագիտացած այդ կայքում տեղադրված «լուրին»։ Ախմախություններին պետք չէ ուշադրություն դարձնել։ Լկտի ստերին՝ առավելևս։
Ուշագրավն այն է, որ իշխանությունների շահերը սպասարկող մյուս քույր կայքերը, ֆեյսբուքյան «ֆեյքերն» ու մյուս քարոզչագործիքները պարտաճանաչորեն տարածեցին այդ լկտի սուտը։ Սա ցույց է տալիս, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ սև քարոզչության հրահանգ կա, ինչը հանրությանը համապատասխան եզրակացություններ անելու տեղիք պետք է տա։
Ինչ ասեմ, շունը թող հաչի, իսկ քարովանը կգնա իր ճանապարհով։
Zham.am