Այս ամենը կեղտոտ ժանրից է.Վ. Օսկանյան
Մամուլում այսօր հրապարակվել էր տեղեկություն այն մասին, թե 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թեւանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին այն բանի համար, որ վերջինս համամասնական ցուցակում չի ընդգրկել կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանին: Zham.am-ը այս առիթով պարզաբանում խնդրեց Վարդան Օսկանյանից:
-Պարոն Օսկանյան, երեկվանից համացանցով լուր է տարածվել, թե իբր Ձեր և Անդրանիկ Թևանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ի՞ նչ կասեք այդ մասին:
-Սա մի կողմից ծիծաղելի է, հումորի ժանրից, մյուս կողմից` կեղտոտ, ստոր հակաքարոզչություն, ամեն դեպքում այս ամենը կեղտոտ ժանրից է և իսկապես, սիրուն չէ: Հետաքրքիր է, որ այս կեղտոտ հակաքարոզչությունը բացառապես մեկ քաղաքական ուժի դեմ է տարվում, ինչը հուշում է, թե որ ուժից է անհանգստացած գործող իշխանությունը, քանզի այս հակաքարոզչության հետևից երևում են իշխանությունների ականջները:
Zham.am