Լապշինի արտահանձնման դեպքը Հայաստանի դիվանագիտության անտարբերության և ձախողման մասին Է խոսում. Է. Վարդանյան (Տեսանյութ)
«Համախմբում» կուսակցության փոխնախագահ¸ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը կարծում է¸ որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու դեպքը խոսում է Հայաստանի դիվանագիտության ձախողման մասին: Zham.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց¸ որ դեպքից հետո երեկ Ազգային ժողովում հնչում էին բոցաշունչ ելույթներ¸ մինչդեռ աշխատանքները պետք է կատարվեին մինչև արտահանձնումը¸ որովհետև սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում:
Նրա խոսքով Հայաստանը պետք է ձեռնարկեր բոլոր միջոցները Լապշինի արտահանձնումը կանխելու համար:
Շարունակությունը՝ տեսանյութում: