Սասուն Միքայելյանը կսատարի Մանվել Եղիազարյանին (Տեսանյութ)
Փետրվարի 9-ին «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին ներկա էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազատամարտիկների դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:
Zham.am-ի հետ զրույցում Միքայելյանը նշեց¸ որ իր ներկայությունը պայմանավորված է մարտական ընկերոջ՝ «Համախմբում» կուսակցության անդամ¸ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանով:
Հարցին՝ կսատարի արդյո՞ք Միքաելյանը ընկերոջը¸ եթե նա առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով¸ Միքայելյանը պատասխանեց.
«Հնարավոր է¸ ոնց չեմ սատարի»:
Ըստ Միքայելյանի¸ չի խանգարում անգամ այն հանգամանքը¸ որ իրենք տարբեր կուսակցություններից են:
«Ի՞նչ կապ ունի¸ մենք մի ճամփա ենք անցել¸ երկար ճամփա ենք անցել¸ գիտեք՝ որտեղից որտեղ ենք հասել: Այսօր իմ գերնպատակն է¸ որ այս երկրում ինչ-որ բան փոխվի՝ իշխանափոխություն կլինի կամ նման մի բան: Դրա համար ես իմ երբևիցե այս ժամանակահատվածում իմ հարցազրույցներում ոչ-ոք ոչ քննադատել եմ: Մարդիկ ուժեր են ձևավորել¸ ժամանակը ցույց կտա ¸ թե ով¸ որ ուղով կգնա¸ ըստ այդմ կորոշվի»¸-նշեց նա:
Անի Շաբոյան