Կառավարությունը կքննարկի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը
Հունիսի 1-ին կառավարության որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվելու է սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:
Կառավարության հունիսի 1-ի օրակարգային հարցերից մեկով նախատեսվում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 398-ա որոշման մեջ փոփոխություն կատարել:
«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ: