Սերժ Սարգսյանի կուրսեցին՝ դպրոցի տնօրենը, սպառնացել է ուսուցիչներին (ուղիղ եթեր)
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանն այսօր տեղեկացրել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի տնօրենը «Իմ քայլը» շարժմանը միացած ուսուցիչներին սպառնում է, որ աշխատանքից կհեռացնի:
Հիշեցնենք՝ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կուրսեցին է:
Ֆեյսբուքյան օգտատերը տեղեկացրել է, որ ժամը 11-ին գնալու են դպրոց՝ ծանոթանալու ստեղծված իրավիճակին:
Ծնողներից մեկը հայտարարեց, որ տնօրենը միշտ զբաղվել է դրամահավաքությամբ: