Ինչու է Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 այցելում. զինված թիկնապահներն անցնում են աննկատ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո անգամ շարունակում է այցելել Բաղրամյան 26 եւ օրվա ողջ մասն անցկացնում իր նախկին նստավայրում: Ավելին` ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` այս օրերին նույնն է մնացել նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը՝ չորս մեքենա եւ մեկ միկրոավտոբուս՝ լցված մինչեւ ատամները զինված թիկնապահներով:
Միայն բացակայում են ուղեկցող ՃՈ մեքենաները, եւ Սերժ Սարգսյանի համար այլեւս փողոց չեն փակում. նա աշխատում է երթեւեկել հնարավորինս աննկատ, դե, որպեսզի չերեւա Բաղրամյան 26 իր ելումուտը: Տեղեկությունները ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: