Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը բնավ «սառեցված» չէ (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվար է դասել «սառեցված» հակամարտությունների շարքին: Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ ասուլիս ժամանակ, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Ինձ զարմացրել է հասարակության մեջ հակամարտության արտացոլված լինելու աստիճանը»,-ասել է դեսպանը` հավելելով, որ շփման գծում շատ զինվորներ են զոհվում: «Եթե չեմ սխալվում՝ տարվա սկզբից 57 մարդ է զոհվել»,- ասել է դեսպանը:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Ֆրանսիան հետևողական է, պատրաստ է լիակատար իրականացնել այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում ուշի ուշով հետևում են ղեկավարության ամենաբարձր մակարդակում: Ամեն դեպքում խոսքը միջնորդական դիրքորոշման մասին է: Բանակցված և տևական լուծում գտնելու կարևորությունը, բնականաբար, պատկանում է երկու հակամարտող կողմերին», - ասաց Ժոնաթան Լաքոտը:
Մանրամասները ՝ Zham.am-ի տեսանյութում:
Zham.am