Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Բագրատ Սրբազանը ՔԿ-ի դիմաց ներկայացնում է իրենց պահանջները. Տեսանյութ Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել
3
Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել Քննչական կոմիտե (տեսանյութ) Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գնում է ՔԿ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանն ամփոփում է շաբաթը և ներկայացնում անելիքները (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Համաժողովրդական շարժման հանրահավաքը Գյումրիում Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց Բագրատ Սրբազանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին Հիշո՞ւմ եք, Հայաստանը լուսանկարող մի արբանյակ, իբր, ուներ Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել Քննչական կոմիտե (տեսանյութ) Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Ովքե՞ր պիտի պատասխան տան այս վատնումների համար Բագրատ Սրբազանը ՔԿ-ի դիմաց ներկայացնում է իրենց պահանջները. Տեսանյութ Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել ՔԿ-ի շենքի դիմաց ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված (տեսանյութ) Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի ուղղությամբ․ կան զոհեր Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գնում է ՔԿ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «18-20 տարեկան տղերքի ոտները լվանալու ու ջուրը խմելու ա». Կարեն Հովհաննիսյան Բագրատ սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ էԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը , թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Ինչու են թուրքերը շտապում. Ստեփան Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է շաբաթը և ներկայացնում անելիքները (տեսանյութ) Սրբազան շարժումը մաշեցնում է իշխանական ապարատը, այդ պատճառով էլ Փաշինյանը և ՔՊ-ն ջղաձգումների մեջ են․ Կարեն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը Գյումրի են բերել նրա «փուչիկ խոսքերը»՝ սև փուչիկների վրա (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես. Բագրատ Սրբազան Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին

Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ռուս  մեծահարուստ Խոդորկովսկին արդեն երկար տարիներ է, ինչ Արևմուտքում է գտնվում և քննադատում է այսօրվա ռուսական իշխանությունների քաղաքականությունը:  Նա աջակցում է տարբեր խմբերի, որոնք պայքարում են Մոսկվայի դեմ: Խոդորկովսկին նաև հայտնի է իր աջակցությամբ Ուկրաինային, որը, ըստ իրեն՝ «...պայքարում է ռուսական իմպերիալիզմի դեմ...»:

Սակայն օրեր առաջ, Խոդորկովսկին անսպասելիորեն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Ուկրաինան ջախջախիչ պարտություն է կրելու, քանի որ բավարար աջակցություն չի ստանում Արևմուտքից:

Որպես հիմնավորում Խոդորկովսկին բերել է հետևյալ դրույթները.

Առաջինը

Ըստ Խոդորկովսկու՝ Ուկրաինայի ՀՆԱ-ն «պատերազմից առաջ» կազմում էր 160 միլիարդ դոլար, Ռուսաստանինը՝ 2,2 տրիլիոն դոլար, իսկ ԵՄ-ինը՝ 17 տրիլիոն դոլար: Ռուսաստանը  ներկայիս պատերազմի  վրա տարեկան ծախսում է 120 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 5,4%-ը։ Երկու տարվա պատերազմի համար Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը կազմել  է մոտ 88 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 0,25%-ը։  Ընդ որում, Ռուսաստանի համար զենքերը շատ ավելի էժան են՝ ռուսական 155 մմ արկն արժե 500 դոլար, իսկ եվրոպականը՝ 5000-ից 8000 դոլար։ Հետևաբար, պատերազմի ծախսերի հարաբերակցությունը 4-ին 1 է:

Երկրորդ

 Եթե պատերազմի սկզբում Ուկրաինայի և Ռուսաստանի բնակչության հարաբերակցությունը 3,5/1 էր, ապա ներկայումս այն 7/1 է: Այստեղ Խոդորկովսկին խոստովանում է, որ Ուկրաինայից   բնակչության  զանգվածային  արտագաղթ է տեղի ունեցել:

 Երրորդ

«Մատակարարումների և ուժերի նման հարաբերակցությամբ Ուկրաինան մինչև տարեվերջ կկորցնի Խարկովը։ Հաջորդի կեսերին՝ Օդեսան։ Ուժերի հարաբերակցությունը 2025 թվականի վերջին կդառնա 10-12/1, այսինքն, ավելի քան տաս անգամ:  Իսկ 26-ի սկզբին կամ կեսերին Ուկրաինան կշարունակի միայն պարտիզանական պատերազմը։ Լվովը ողջ կմնա, եթե այնտեղ մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը՝ ի դեմս Լեհաստանի։ Եվ սա՝  լավագույն սցենարի դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն հերոսաբար դիմադրել՝ չնայած իրավիճակի անելանելիությանը։ Հակառակ դեպքում ամեն ինչ ավելի արագ տեղի կունենա»։

Չորրորդ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ համագործակցության համար արգելված  որևէ խնդիր չունի։ Իսկ դա նշանակում է, որ արևմտյա պատժամիջոցները լիարժեք չեն կարող աշխատել Մոսկվայի դեմ:

Վերջում Խոդորկովսկին վախեցնում է Արևմուտքին, որ եթե իր այս կանխատեսումները իրականություն դառնան, ապա Լեհաստանի սահմանին կկանգնեն համատեղ ռուս-ուկրաինական ուժերը: Քանի որ վիրավորված ուկրաինացիները այլևս չեն ների, որ Արևմուտքը այս չափ լկտի ձևով իրենց քցեց, իրենց համար այսպիսի դժվարին պահին:

Խոդորկովսկու այս մեսիջները ուղված էին արևմտյան առաջնորդներին, որպեսզի իրենք ավելի գործուն օգնություն ցուցաբերեն Ուկրաինային: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը. Խոդորկովսկու այս խոսքերը ոչ միանշանակ ընդունվեցին Ուկրաինայում, իսկ Արևմուտքում  արդարացան այն գործիչների մտքերը, որոնք կասկածում էին մինչ այսօր, որ հնարավոր կլինի Ուկրաինայի միջոցով «պատժել»  Պուտինին:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմոտքում սկսում են հասկանալ, որ ուկրաինական հարթակով Մոսկվայի հետ հակադրվելուց եվրոպացիները չեն շահելու, եթե չասենք՝ հակառակը:

Իսկ այսօր կարող ենք արձանագրել հետևյալը,-

յս կոնֆլիկտը մեծ ողբերգություն դարձավ ուկրաինացիների համար: Այդ երկրից մոտ  10  մլն մարդ է հեռացել, ընդ որում, մեծ մասը՝ անվերադարձ:

-Արդեն զոհվել է մոտ կես միլիոն ուկրաինացի: Սակայն Զելենսկին իշխանության էր գալիս «երկարատև խաղաղություն բերելու համար»:

-Ուկրաինայի տնտեսությունը գրեթե ջախջախված վիճակում է:

-Այս կոնֆլիկտի պատճառով Եվրոպան զրկվեց էժան էներգառեսուրսներից, որից օգտվեցին այլ երկրներ (ԱՄՆ, արաբական երկրներ և այլն):

-Այս կոնֆլիկտի պատճառով աշխարհով մեկ առաջացավ մեծ քաղաքական և քաղաքակրթական պառակտում, այնպիսին, որ առաջացել էր 1945 թվականից հետո:

-Այս կոնֆլիկտից մեծ հարված ստացավ, ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը: Իսկ «ուկրաինազացիա» հասկացությունը  երրորդ աշխարհի երկրներում   սկսեց ընկալվել, որպես «Արևմուտքից ներկրված պատերազմի գործոն»:

Այդ իսկ պատճառով, դեռ երկրար ժամանակ,  երրորդ երկրները Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ,  կմտածեն, թե ինչպես պաշտպանվել արևմտյան ազդեցության գործակալական ցանցերի ստեղծումից:

Այսօր այն, ինչ իրականացնում է վրացական իշխանությունը, վարակիչ է դառնալու նաև մյուս երկրների համար: Հարևան Թուրքիան, օրինակ, նույն «գործակալների» մասին օրենքը ընդունելու է մոտ մեկ ամիս հետո:

Այս ամենը ևս մեկ անգամ պիտի քաղաքական և գաղափարական   մտորումների հիմք  դառնա   նաև մեր այն ուժերի համար, որոնք ծրագրեր են  կառուցում հետփաշինյանական Հայաստանի տեսլականի հետ կապված:

Ակնհայտ է, որ այն,  ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Ուկրաինայում և ողջ աշխարհում, հուշում է, որ մեզ սպասում են արմատական փոփոխություններ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan