«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
20
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

«Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որ երկար տարիներ է եղել համակարգում, տարբեր առիթներով թվեր էր տալիս, թե հանրահավաքներին որքան մարդ է մասնակցում։ Մի անգամ ասաց, որ 2018 թվականին հեղափոխական ամենամարդաշատ հավաքին մասնակցել է 75 հազար մարդ։ Երեկվա՝ մայիսի 9-ի հանրահավաքին մասնակցում էր, իր տվյալներով, նվազագույնը 80 հազար մարդ։ Միայն մասնակցությունը դեռ մի կողմ․ մեր կայքով ուղիղ հեռարձակումը ընթացքում դիտում էր ավելի քան 4 հազար մարդ, ընդհանուր դիտումը մեր ֆեյսբուքյան ու յութուբյան էջերում կազմել է 170 հազար։ Այլ լրատվամիջոցներն էլ, էսօր նայեցի, ունեցել են նման դիտումներ։ Ովքե՞ր էին դիտում, ռուսնե՞րը, վրացինե՞րը, հնդիկնե՞րը։ Շատ փոքր մասը՝ գուցե, նաև՝ ադրբեջանցիներ, որոնք նայում և լատինատառ Նիկոլ էին գրում և սրտիկներ դնում։ Բայց էդ եթերները 99 տոկոսով դիտում են մեր հայրենակիցները, որոնք տարբեր պատճառներով չէին մասնակցում հանրահավաքին՝ մարզերում էին, երկրում չէին, հոգնել էին, Նիկոլին չէին ընդունում, բայց չէին մասնակցում ընդդիմության ակցիաներին և այլն։ Բայց, մի բանն ակնհայտ է՝ փոփոխություն ուզում են բոլորը։ Իհարկե՝ նայում էին նաև ՔՊ-ականներ, բայց դրանց թիվը շատ փոքր է, շուտով կհասնենք դրան, թե ինչու։ Ինքը՝ գործընթացը, հետաքրքրում էր բոլորին։ Պայքարը քննադատող գրառումներ եթե կային, ապա կա՛մ ադրբեջանցիներ էին, կա՛մ ֆեյքեր էին, կա՛մ իշխանական գործիչներ, նրանց ընտանիքի անդամներ, օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կինը, որը ենթադրում եմ, ամուսնու պատկերն էր նկարել իր գրառումներում։

Ի՞նչ էր կատարվում հանրահավաքին զուգահեռ․ Իշխանության պատգամավոր-նախարարներին իրենց ներքին չաթում հրահանգ է իջեցվում, թե՝ հենց հիմա դրեք Նիկոլ Փաշինյանի նկարը և գրեք Լեգիտիմ վարչապետ։ Խնդալու է, չէ՞, սաղ հրապարակ գոռում ա՝ Նիկոլ հեռացիր, ավելի կրեատիվ բան չեն մտածում, թե բերեք մեր սոցցանցային էջերում դնենք Լեգիտիմ վարչապետ ու նկարը։ Լուրջ եմ ասում, կես ժամ խնդում էի, տեղեկատվական այդ՝ ինչ ասեմ՝ ողորմելիության վրա։ Դա էլ անում են, ու այլ միացող էլ չկա, այդ ֆլեշմոբին․ միայն այն մարդիկ են, որոնք ՔՊ-ից ու իրենցից փող ստացողներ են․ դնում են լուսանկարը, հետո իրենց թիմակիցները, ընտանիքի անդամները կամ իրենք՝ համ էլ ֆեյք էջերով, որը իրենց երկրորդ աշխատանքն է, մտնում ու գրում են 100 տոկոս, լայք են դնում։ Չէ, նենց չի, որ զարմանում եմ, հա էլ էդ են եղել, դեռ 2018-ից եմ բացահայտել ու ոչ միայն ես, այ տենց ֆեյքերով էլ արել են էս սաղ, բլեֆ արել, ուրախացել, որ մարդիկ կան՝ հավատում են և հասցրել են այս օրի, հա՛մ մեզ, հա՛մ իրենք իրենց ու դեռ շարունակում են։

Բայց դա էլ դեռ մի կողմ, սա մի շատ կարևոր բան է նշանակում․ ընդ որում՝ շատ կարևոր և ժողովրդի, և՛ իշխանության համար՝ իշխանությունը աջակցություն ունի ՔՊ-ականների շրջանակում, ուրիշ ոչ մի տեղ։ Էն շարքային ՔՊ-ականների մոտ էլ, անգամ՝ ոչ միանշանակ։ Հենց ՔՊ-ականներն էին երեկ իրենց ներքին չաթի հրահանգը տարածել․ իսկ դա նշանակում է, որ իրենց հոժար կամքով չէր Նիկոլի լուսանկարը տարածելը։ Միտքն այն է՝ բա ձեզ բերել է մի բան է դարձրել, բա նկարն էլ չտարածե՞ք, ֆեյք էլ չաշխատե՞ք, Բագրատ սրբազանին չվարկաբեկե՞ք, կհանի, մի քանի ուրիշ ուսապարկ կբերի ձեր փոխարեն, ոչ մեկ չի էլ ջոկի։ Կրկնում եմ՝ ՔՊ-ականները լուսանկարները տարածում էին հրահանգով, իսկ հանրահավաքին մասնակցող ո՞ր մեկն էր եկել ոչ իր կամքով։ Սաղ մոտենում էին, որ սրբազանն օրհնի, նկարվում էին ու հպարտությամբ դնում էջերին։ Երեկ հրապարակ էի գնացել, ոստիկանների հանդիպեցի, որոնք աջակցում էին շարժմանը․ իհարկե՝ չէին գոռում Նիկոլ հեռացի, ծառայության մեջ էին, կաշկանդված էին, բայց որը ճանաչեց, հարցնում էր՝ մի բան ասեք էլի, էս անգամ մի բան կստացվի՞։ Չեմ ասում, որ ոստիկանը հրաման չի կատարի, չի հարձակվի քաղաքացու վրա, ոչ, նրանք իրենց ստացած կաշառք պրեմիաներով, հավելավճարներով ամեն ինչ էլ անում են, հակառակը դեռ չենք տեսել, բայց վստահաբար զզված ու հոգնած են նաև իրենք։ Երեկվա ոստիկանության թույլ տված հանցագործությունը լրիվ էդ հրահանգի մեջ է տեղավորվում։ Երևանի կենտրոն՝ Հանրապետության հրապարակ, քար ու ավազ տեղափոխող կամազների մուտքն արգելված է։ Բայց մի հատ կամազ, չգիտես ոնց, հարբած կամ ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող վարորդով, կարողանում է հասնել հանրապետության հրապարակ, էն դեպքում, երբ բոլոր կողմերից ոստիկանները փակել են ավտոմեքենաներով ու ինչ-որ հրաշքով էդ մեքենաները աջ ու ձախ անցնեն, ինքը գա ու մխրճվի բազմության մեջ։ Հրահանգ չէ՞։ Իշխանությունը կազմակերպում է ոստիկանության հետ համատեղ, մի հանցագործ ավտոն քշի ժողովրդի վրա։ Բա որ մի երեխա ընկներ տակը, լիքը երեխեք կային հրապարակում։ Բարեբախտաբար ժողովուրդը կասեցնում է ընթացքը, հարվածում դիմապակուն, ու Նիկոլի ընտանեկան կայքը հաղորդում է, թե տեսեք՝ հանրահավաքի մասնակիցները ավտոմեքենա են կոտրում։ Կիրանցում էլ Սասուն Միքայելյանենք մեքենան քշեցին քաղաքացիների վրա, ու հիմա դատում են քաղաքացիներին։ Նիկոլենց համար բացարձակ խնդիր չէ, որ մարդկանց վրա քշեն, սպանվեն քաղաքացիներ, իրենք զոհերը, ասել եմ, պլյուս-մինուսով են հաշվում։ Քանի հոգի Նիկոլը կարողանա պակասեցնել հանրահավաքից, իր քյարն է։ Հենա էն խեղճ Սոնա Մնացականյանին քցեցին Նիկոլի շարասյան ջիպի տակ, ո՞վ պատժվեց, դեռ մուննաթ են գալիս, թե բա խի՞ էր անցնում փողոցը։ Սրանք մի տեսակ արյունից չեն կշտանում, պարտադիր ինչոր մահեր պետք է լինեն, էս վերջերս էլ հիմնականում նախընտրում են մեքենայի վրաերթերը։

Բայց էս ամենից հետո ինձ հետաքրքրում է՝ լավ, հետո՞, մինչև ե՞րբ կարող եք էսպես։ Ասենք մի 10 օր էլ մնացիք, լավ մի ամիս մնացիք, հետո՞։ Էսպես մինչև քոքներդ մաշած հեղինակությամբ որքա՞ն եք ձգելու, ի՞նչ եք անելու։ Դու հիմա ունես ամենաստորին աջակցությունը, քան ունի որևէ երկրի ղեկավար, և անհնար է, որ դա որևէ կերպ կբարձրանա․ բայց նվազելու տեղ էլ չունի, այ էդտեղ է քո խնդիրը նաև։ Տավուշից հանձնումներից առաջ 8 տոկոս էր մնացել, հիմա դա էլ կիսված կլինի․ դրանից ցածր չի իջնի, տեղ չկա, եթե դրանից մի քիչ էլ իջավ, կնշանակի ՔՊ-ական պատգամավորներն էլ են քեզ դեմ։ ՔՊ-ակաները դափոնով դուրս գալու դիմումներ են գրում։ Երեկ Երվանդ Հովակիմյան անուն-ազգանունով քաղաքացին ՔՊ-ից դուրս գալու դիմում էր գրել և կոչ էր անում բոլոր ՔՊ-ականներին միանալ սրբազանի շարժմանը։ Չգիտեմ՝ Բագրատ սրբազանը կդառնա վարչապետ, թե չէ, Նիկոլը հրաժարական կտա, թե կլինի հեղափոխություն, չգիտեմ, մենք էնքան բան ենք տեսել, որ անհնար էր թվում, բայց իրականացել է, որ ես հիմա հավատում եմ ցանկացած բանի․ բայց գիտեմ, որ քո հեղինակությունը այլևս բարձրանալու ոչ մի միլիմետրի շանս չունի։ Ցանկացած իշխանություն, գոյատևելու համար, նվազագույնը մի 30 տոկոս վստահություն պետք է ունենա։ Դրանից ցածր վստահության վարկանիշ ունեցող իշխանությունը նույնն է, թե իշխանություն չկա։ Ձերը մի 4-5 է։ Դե հա գրեք, լեգիտիմ է, բա՞ն է փոխվելու։

Ի՞նչ եք կարծում, որ Բրյուսովի դեռները փակեցիք ուսանողների առաջ, Նիկոլից հիասթափվածների թիվը պակասե՞ց։ Ոչ, շատացավ։ Որ Հայբուսակ համալսարանի ռեկտորը բողոքի ակցիաների մասնակիցներին համարեց կեղծ հայրենասեր, իսկ հողատուներին իսկական հայրենասեր, դրանից իրավիճակը փոխվե՞ց։ Ո՞վ է կասկածում, որ Հայբուսակի ռեկտորը առաջինն է գալու ընկնի սրբազանի ոտքերը որ պահին որ Նիկոլը ոտը քաշեց իր աթոռից։ Եթե իշխանական կամ ոչ իշխանական ձևացող կայքերը հանրահավաքի մասին խոսելիս դնում են էն լուսանկարը, որ նոր նոր սկսում էին հավաքվել ու 80-100 հազարանոց հանրահավաքը 3 հազար են ցուց տալիս, դրանից շարժման իրական մասնակիցների թիվը պակասե՞ց, ոչ, ինքնախաբվեցիք, ձեր կողքի ուսապարկերին ինչոր բաներ ականջներին ասեցիք ու վերջ։ Որ Պապիկյան Սուրենը հանրահավաքի ժամանակ ծնունդ նշեց, մի քիչ գինովցավ, դուխավորվեց ու ֆեյսբուքում կատարեց այդ չատում տրված հրահանգը, դրանից իրենց իշխանությունը որքա՞ն երկարեց։ Կարծում եմ՝ զրո ժամով, կամ րոպեով։ Էն որ ՔՊ-ական քարոզչամիջոցները ընդմիջման ժամանակ գրում էին հանրահավաքից հիասթափված հեռանում են, իրականությունը չփոխվեց չէ՞, շարունակում են հրաժարական պահանջել․ անգամ եթե հիասթափվածներ կան, երեկվա օրվանից, բայց նրանք նիոլական չեն դառնա, չէ՞։

Ի՞նչ եք կարծում, որ թրքասեր պատգամավորները Նիկոլի լուսանկարը դրեցին ֆեյսբուքում ու գրեցին լեգիտիմ և այլն, դրանով լեգիտիմությունն ավելացա՞վ։ Քո միտինգին 75 հազար հավաքել էիր, ասում էիր՝ Սերժը լեգիտիմ չէ, բա հիմա 80 հազարից ավելի է, ի՞նչ կասես։ Ասում էիր Սերժը լեգիտիմ վարչապետ չէ․ իրեն 77 դեպուտատ էր ընտրել, քեզ 70․ էդ ո՞նց եղավ դու լեգիտիմ ես, ինքը չէ։ Կամ եթե քեզ քո 70 հոգի աշխատողները ընտրել է, ըստ քեզ՝ լեգիտիմ ես, բա որ 100 հազարը հրաժարական է պահանջում, իրենց պահանջը լեգիտիմ չէ՞։ Քո աշխատողներին ստիպում ես լուսանկարդ դնեն գրեն վարչապետ ու ոգևորվում ե՞ս։ Հիմա ես իմ խմբագրությունում ասեմ իմ նկարը դրեք գրեք Սևակ հերոս, գուցե անեն։ Ուրեմն հերոս ե՞մ։ բա չե՞ն խնդա վրաս․ բա ինչ կանեն։ Ես էլ լինեի՝ կխնդայի, որքան էլ հարգեմ մարդուն։

Մեռաք ինքներդ ձեզ համոզելով, թե Նիկոլը ժողովրդի վարչապետն է, հիմա տեսնում եք էլ ժողովրդի անվան հետ անհամատեղելի է, գրում եք Լեգիտիմ։ Դե ես էլ լավ առաջարկ ունեմ, կարող ա՞ քայլ անես, մի հատ միտինգ էլ դու անես։ Տղա ես՝ փորձիր։ Լեգիտիմ չե՞ս, ինչ ա։ Մի հատ հրավիրիր հանրահավաք, բայց ոստիկանին քաղաքացիական հագուստ մի հագցրու, դպրոց-մանկապարտեզներից ցուցակով մի բեր մարդկանց, պետական ավտոբուսներով, տեսնենք քա՞նի հոգի կգա։ Կամ՝ լավ, բեր, Ավինյանի երթին էդպես բերեցիք, 3 հազար մարդ հազիվ լրացավ։ Երևանի ընտրությունների քարոզարշավի համար շրջաններից բերեցիք, դե մալադեց, գոհ էիք երևի։ Հիմա էլ դե արեք, խի՞ չեք անում։ Որովհետև մարդ չկա։ Վստահեցնում եմ, եթե Նիկոլը էնքան աջակից ունենար, որ մի փոքրիկ միտինգի հերիքեր, ամեն ամիս ասուլիս տալու փոխարեն հանրահավաք կաներ, ոչ թե մտներ ՏիկՏոկ խոսալու, բայց մեկնաբանությունները փակեր, որովհետև հայհոյում են հայերը, գովում են ադրբեջանցիք։ Չի անում, որովհետև մարդիկ ամաչում են կապ ունենալ նրա հետ։ Բագրատ սրբազանի կողքը հպարտությամբ են կանգնում։ Էդքան Քոչարյանի անունը տվեցիք, որ իբր Շարժումը վարկաբեկեք, 80-100 հազար մարդ եկավ․ էդ ինչի՞։ Որովհետև Քոչարյանի կողքն էլ են կանգնում հպարտությամբ։ Փողի վրա նստածներով որ հրահանգով նյութեր եք գրում, ինքներդ ձեզ հիմարացնում եք, գիտեք մարդկանց վրա ազդում է՞։ Վազգեն Սարգսյանի տխրահռչակ եղբոր հարցազրույցի վերնագիր տեսա․ իր խելքով, եկեղեցուն կարող են հանձնարարական տա՞լ, օգտագործե՞լ, ոնց իրեն։ Հա դու ախպորդ, նրա կյանքի գործը մի հազար անգամ ուրացել ես, հրահանգով եթերներ ա, որ վազում ես, իջեցրած թեզերով խոսում ես, Նիկոլին ես պահում, փող ես աշխատում, այ քեզ մաշեցնում են մինչև քոք, բայց ո՞նց ես համարձակվում քեզանով չափել 1700 ամյա Առաքելական Եկեղեցին։ Այ մարդ, սա, վերջացել, պրծել ա, դուք ո՞նց եք ապրելու, ո՞նց, էլի, գլխիս մեջ չի տեղավորվում։

Կարճ ասած՝ ասել եմ ու ասում եմ՝ ինչքան ուզում եք ինքներդ ձեզ հիմարացրեք, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է, որ դուք սպառված եք։ Հայաստանում այսօր վարչապետ աշխատող մարդը սպառված է։ Չունի աջակից, չունի հեղինակություն ու այլևս չի էլ ունենա։ Էդպես ձեզ խաբվելով մի քիչ էլ կարող եք մնալ էն անեկդոտի պես՝ «լավ էլի մամ, մի քիչ էլ խաղամ», բայց դրանից բան չի փոխվում։ Կարող ա փողոցում պայքարող 100 հազար մարդը ձեր աչքին քիչ է երևում, բայց բոլորն ուզում են փոփոխություն։

Ես 50 անգամ լսել եմ Նիկոլից, որ ասի՝ մենք եղունգներով մեր աթոռները չենք ճանկռելու, ատամներով չենք պահելու, տեսանք ժողովուրդը չի ուզում՝ կգնանք։ Դուք արդեն 4 տարի զբաղված եք աթոռ պահելով։ Ու նաև դրա պատճառով է, որ աջակիցների փշրանքներն են մնացել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan