«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
20
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Ձայնփախցնոցի՝ ամենաշատը հավատացած և խաբված 3 մարզից. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշել է. «Արխիվային հանրահավաքները նայելիս շատ ուշագրավ դրվագներ վերհիշեցի և կարծում եմ՝ արժե անդրադառնալ դրանց, դուք էլ համեմատեք 2021-ի նախընտրական իրականությունն ու 2024-ի իրականությունը։ 2021 թվականի հունիսի 16-ին, արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Վայոց ձոր է այցելում Փաշինյանը։ Նույն մարզ այցելում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և 2024 թվականի հունվարի 20-ին։ Իսկ ի՞նչ ասելիքով։
2021 թվականին, օրինակ, ասում էր՝ 5 տարում 5 ջրամբար ենք կառուցելու Վայոց ձորում։ 3 տարին անցել է, արդյունք չունի։ Ասում էր՝ ձեր հողերի 75 տոկոսը չի մշակվում, կվերականգնենք, գյուղերը կդարձնենք դրախտավայր։ Արդյունք չունի։ 21 թվականին երբ խոստում էր տալիս, հավաքավծները ոգևորվել էին, ծափեր էին տալիս։ Մի կին, որ երևի հասկանում էր գլխների գալիքը, ասաց՝ ձեր սահմանագծման արդյունքում թուրքը գալու է իմ հողում նստի, Նիկոլն էլ արձագանքեց՝ «Տո հլա մի րոպե է, դուք չեք որոշողը, թե թուրքը ուր գա նստի։ Ղալաթ կանի, ոչ մի տեղ էլ չի նստի, սուտ լուրեր մի տարածեք»։ Վերջում էլ երկու աղավնի բաց թողեց։ Էս ելույթից մեկ տարի հետո թուրքը եկավ, նստեց հողի մեջ՝ պատերազմով, զոհերով։ Փաշինյանն էս տարի գնում է  նույն Վայոց ձոր, բայց որևէ խոստում չկատարած։ Վայոցձորցիներն էլ լուռ են։
Ասում էր՝ Ջերմուկի քաղաքապետին հարցնում եմ հյուրանոցների վիճակը ոնց ա, ասում ա՝ ճիշտն ասած՝ թույլ ա։ Ասում եմ խի՞։ Ասում ա՝ որովհետև ընդդիմությունը գրառումներ էր արել, որ թուրքերը եկել-նստել են Ջերմուկի գլխին, հյուրանոցների բրոնյաները համատարած չեղարկել են։ Ու Նիկոլը դիմում է ընդդիմությանը՝ ո՞ւր ա ընդեղ թուրք, այ ընդդիմություն, հանուն մի երեք-չորս ձայն տանելու, ասում եք, թե թուրքը Ջերմուկին մոտ է։ Ընտրություններից 15 ամիս անց թուրքը մտավ սահմանից ներս հենց Ջերմուկի հատվածից, վնասվեցին հյուրանոցներ, առողջարաններ, ճոպանուղին, շենքեր, մարդիկ գաղթեցին։ Հիմա ընդդդիմությունն էր երեք-չորս ձայն «փախցնելու» համար մարդկանց վախացնո՞ւմ, թե՞ դու էիր ձայն փախցնելու համար մարդկանց զգոնությունը թուլացնում, սուտ խաղաղություն խոստանում, ասում՝ անվտանգ ա, ո՞ւր ա թուրքը։ 2023թ․ դեկտեմբերի 30-ին գնում է նույն Ջերմուկ՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» անունով երգի մրցույթի, ու մեկը չի պահանջում պատասխան՝ բա ասում էիր թուրքը մոտ չի գա։
2021 թվականի հունիսի 11-ին գնում է քարոզարշավի Տավուշ, Ոսկեպար գյուղի մոտ հավաքվում են, իբր՝ ճամփեն կտրում։ Էդ վիդեոն պետք է նայեք, կոմեիդիա է, զավեշտ է և միաժամանակ՝ ողբերգություն։ Հավաքվել էին մի քանի տարեց։ Նիկոլը հարցնում է՝ ինչ հարցեր ունեք ինձ։ Պատասխանում են՝ ոչ մի, քո ցավը տանեմ, դու հլը ընտրվի։ Մի ադեկվատ մարդ խնդիր է բարձրացնում, բայց համագյուղացիները լռեցնում են՝ էդ ի՞նչ հարց ես յանի տալիս, հլը ամենակարևորը՝ թող էս ամենը բարեհաջող ավարտվի, Նիկոլը ընտրվի, կգանք, կնստենք էդ հարցերը կխոսենք։ Լրիվ հակառակից էին գալիս, այսինքն փոխանակ ծրագիր ներկայացնի, ասի գյուղի համար ինչ եմ անելու եթե ընտրվեմ, ասում են դու ընտրվի, հետո կասես ինչ եմ անում։ Մենակ ասաց՝ ժողովուրդ ջան, սաղ ձեր սրտով է լինելու, հանկարծ ինձ չկասկածեք։ Ընտրվեց ու ներկայացրեց ծրագիրը՝ վերին Ոսկեպարը հանձնում է Ադրբեջանին՝ որպես անկլավ։ Հըն, ոսկեպարցիներ, գոհ ե՞ք, ձեր մարզից մի քանի գյուղ հանձնում է։ Էնքան կուզենայի 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսի էդ հատվածն ասելիս նայել դրանից երկու տարի առաջ հավաքված ոսկեպարցիների դեմքերին։ Ասում էին՝ կարևորը դու ընտրվես, մնացած հարցերը լուծվող ա։ Է հա, լուծվող էր, թուրքին հանձնելն էլ ա լուծում։
2021 թվականի հունիսի 12-ին գնում է Գեղարքունիք, խոստումներ տալիս, հոխորտում, արդարանում, թե՝ նոր հեղափոխություն ենք անում, նախկինում երեխաներն անգրագետ են եղել, մենք կկրթենք, որակով դպրոցներ կսարքենք (տեսանք որակը, ապրեք, անձամբ համոզվեցիր)։ Էդ այցից մեկ ամիս առաջ թշնամին 40 կիլոմետր խորացել էր Վարդենիսում, Սյունիքում։ Նիկոլն ասում է՝ հնարավորություն կա, որ դիվանագիտական եղանակով հակառակորդին հետ տանենք, դրա համար մեր մանդատը երկարացրեք, որ բանակցենք, անենք, Սոթք-Խոզնավար հատվածից հեռացնենք ադրբեջանցիներին։
Նույն էդ օրը, որ գնաց Գեղարքունիք, թշնամուն էին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները և 15 գերի բերել։ Ասում էր՝ հենց ընտրվեմ, ավարտին կհասցնեմ գերիների բերելը։  2024 թվականի հունվարի 13-ին, 2,5 տարի անց, էլի գնում է Գեղարքունիք․ գերիներին մի մասին չի բերել, էլի գերիներ ունենք, թշնամին ավելի է առաջ է եկել, խաղաղության դարաշրջանն էլ ոչ միայն չկա, այլ Նիկոլն ասում է՝ Բաքուն լրջագույն հարվածում է խաղաղության գործընթացին։ Ասում էր՝ թավշյա մանդատը փոխարինենք պողպատե մանդատով, որ մեր տարածքային հարցերը լուծեմ, Շուշին, Հադրութը դեօկուպացնեմ, հիմա ասում է՝ պողպատե մանդատն էլ չի դիմանում, Ադրբեջանը թաքնված պահանջներ ունի մեր տարածքների նկատմամբ, Ադրբեջանը դիտավորյալ փակուղի է տանում, ոնց հասկանում եմ։ Այսինքն՝ Գավառ քաղաք վերադառնում է խոստումները տապալած ու ոչ մեկ չի հանում խոստումների ցանկը, ասի՝ մի բանի վրա մատդ դիր, որ արել ես։ Խաղաղության դարաշրջան խոստացողը սահմանադրություն է չեղարկում, նորն է գրում Ալիևի պահանջով, որովհետև, ըստ Նիկոլի, էս սահմանադրությամբ ապագա չկա։
Ու էսպես ֆռացել է, ման է եկել սաղ մարզերով։ Հաճախ են հարց տալիս, լավ մարդիկ ո՞նց խաբվեցին, էն էլ՝ պատերազմից հետո, էդքան պարտությունից հետո։ Ասեմ՝ էն լեզուն էր թափում, որ օձը բնից կհաներ։ Պատկերը նկարագրեմ․ կանգնել է բեմին, աստիճանահարթակին կամ պիկապի բագաժնիկին, դիմացը լիքը երեխաներ են, ու նաև տարեցների թիվն էր համեմատաբար շատ ու կոկորդը պատռում է՝ ես խոսքի ազատություն եմ բերել, ասֆալտ եմ անում, Ղարաբաղը հետ կբերեմ, մի նայեք, որ էդ քվեաթերթիկում առաջին համարը Նիկոլ Փաշինյան ա գրած, երկրորդ համարը Արարատ Միրզոյան, մեր անունները ձևական ենք գրել, առաջին ու երկրորդ ու մյուս համարները ձեզանից յուրաքանչյուրն ա։ Քո անունն ի՞նչ ա, այ գհենց քո անունն ա հաշվի գրած․ որ ՔՊ ցուցակը ընտրվեց հո ես չե՞մ, լինելու վարչապետ, ի՞նչ եք ասում, դուք եք լինելու, դուք եք վայելելու։ Էնպես էր համոզում, որ իրենք են լինելու, որ ես էլ մի պահ կհավատայի, որ հաջորդ վարչապետը, ասենք, ախուրյանցի Անոն կարող է լինել։ Ասում էր՝ 2018-ի հեղափոխությունը մենք ենք արել, 2021-ինը դուք եք անելու, Հայաստանում էնպիսի իշխանություն է, որ մերն ու ձերը տարբերություն չկա, իմ տեղը դուք եք․ այ սենց բաներ էր ասում։
Ասում էր սիրելի գյուղացիներ, 0 տոկոսով գյուղվարկ ենք տալիս, աննախադեպ է․ հիմա գնացել է նույն գյուղ ու արդեն 0 տոկոսով վարկի ծրագիրը չեղարկած։ Ասում էր մենք հասել ենք մի վիճակի, որ էլ սահմանը չի լարվում։ Դրանից հետո 250 զոհ են տվել։ Ու նա դեռ երես ունի գնալ ու ելույթ ունենալու։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան և էս տարվա սկզբի մարզային այցելությունները մեկ պարզ բան են ապացուցում՝ նրա տապալված ու այլևս ոչ լեգիտիմ լինելը։ Այս անգամ, սակայն, ոչ թե քաղաքացիներին է գնում հանդիպում, այլ՝ ՔՊ-ականներին։ Դժգոհ քաղաքացուն հարցնում եմ՝ ինչո՞ւ չես գնում ասելիքդ ասես, պատասխանում է՝ ո՞վ է թողնում, որ ես գնամ, ախռանիկները, բերետները, շները թողնում ե՞ն։ Դե իհարկե՝ չեն թողնի, դուք իրեն պետք էիք 2021 թվականի հուլիսին՝ որպես խաբվելու մատերիալ։ Մեկ էլ պետք կգաք հաջորդ արտահերթ ընտրություններին ու վստահաբար՝ էլի նույն նպատակով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan