Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական լրագրողի Նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է
4
Բագրատ սրբազանն ամփոփում է օրվա ակցիաներն ու ներկայացնում անելիքները ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածները դուրս են գալիս ՁՊՎ-ներից Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Պարոն Քյարամյան, չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք. Սրբազան ԱԳՆ-ի մոտ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «5 իրավապաշտպաններ» Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել Քննչական կոմիտե (տեսանյութ) Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գնում է ՔԿ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանն ամփոփում է շաբաթը և ներկայացնում անելիքները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական լրագրողի Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ամոթ ա, երեխաները ի՞նչ կմտածեն. «Կարճ ասած» (տեսանյութ) Նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Բագրատ սրբազանն ամփոփում է օրվա ակցիաներն ու ներկայացնում անելիքները ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածները դուրս են գալիս ՁՊՎ-ներից Հունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք Անահիտ Մնացականյանի մոր գրառումը՝ ողբերգական լուրից ժամեր առաջ Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Միջնորդությունը մերժվեց. Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը չեն կալանավորվի. Տեսանյութ Օրվա կադրը. Բագրատ սրբազանը ողջունում է ԱԺ ընդունարանի մոտ ծառայող ոստիկաններին ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Քննչական կոմիտեն պետք է զբաղվի քաղաքացիների պաշտպանությամբ, ոչ թե ահաբեկչությամբ. Բագրատ սրբազան Պարոն Քյարամյան, չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք. Սրբազան ԱԳՆ-ի մոտ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «5 իրավապաշտպաններ» Ոստիկանության խոսելաոճի «թույն» «փայլատակում». «Ընչի՞ ես տոշկել իմ վրա». պարեկային ծառայության պետը՝ Բագրատ Սրբազանին Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին Հիշո՞ւմ եք, Հայաստանը լուսանկարող մի արբանյակ, իբր, ուներ Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել Քննչական կոմիտե (տեսանյութ) Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Ովքե՞ր պիտի պատասխան տան այս վատնումների համար Բագրատ Սրբազանը ՔԿ-ի դիմաց ներկայացնում է իրենց պահանջները. Տեսանյութ Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել

Էլ ընտրությունը ի՞նչ ենք անում, նշանակեք՝ պրծեք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդման այս թողարկման մեջ շում է, որ ամեն անգամ երբ հանդիպում եմ 2018 թվականի հայտնի իրադարձության հերոսների, հարցնում եմ՝ հըն, գո՞հ եք, ստացե՞լ եք ձեր ուզածը։ Խոսքը վերաբերում է նրանց, որոնք դեռ 2018-ի տակ են մնացել։ Չեմ հանդիպել մեկ հոգու, վստահ եմ՝ դուք էլ չեք հանդիպել էդպիսի մեկին, որ հեղափոխություն անելիս անհամբեր սպասել է, որ հեսա բացվելու են ԱԺ կամ նախագահական նստավայրի դարպասները, երևի ուշադիր էլ չէին, որ դրանք փակ են։ Սրանք հուժկու բացեցին, հետո սվարկայով նենց փակեցին, որ մի հատ էլ գլխին ավելացրին փշալար, որը երբեք չէր եղել։ Չեմ հանդիպել մեկ հոգու, որ Նիկոլի հետևից գնացել է, որպեսզի Արցախի նախագահները նստած լինեն Ադրբեջանի բանտերում, Ալիևն էլ Ստեփանակերտում չայ խմի։ Չեմ հանդիպել մեկին, որ գնացել է հեղափոխության էն հույսով, որ Գալեյաններն ու շուրջ 6 հազար այլ ծնող զավակ կորցնի, որ իր 15 տարեկան զավակին դպրոց ուղարկած ծնողը դին ստանա, որովհետև հեղափոխությամբ եկած նոր բարքեր են մտել դպրոց։ Չկա մարդ, որ գնացել-ընտրել է էն հույսով, որ բենզինը 400 դրամից կդառնա 600 դրամ։ Չկա մեկը, որ գնացել է ձայն է տվել էն հույսով, որ իր ողջ գյուղը ձայն կտա Պողոսին, բայց կնշանակվի Պետրոսը։ Չկա մեկը, որ գնացել է ձայն տվել, որ մեզ շատ հայտնի մականունավոր վատ դեմքերը, նախկինից կթռնեն Նիկոլի ճամբար, և այդտեղ էլ բազմանան նման կերպարները։ Ավելին, մարդ կծեծեն, կրակեն, սպանեն ու մնան անպատիժ, որովհետև ՔՊ են կամ մերձավոր։
2018 թվականի հեղափոխությունից առաջին հարված ստացողներից էին ալավերդցիները․ փակվեց պղնձաձուլարանը։ Ամիսներ անց Նիկոլը գնաց Ալավերդի քարզարշավի ու ասաց՝ շատ շուտով պղնձաձուլարանը կբացվի, եթե չբացվի, կտեղափոխվեք Թեղուտում աշխատելու։ Դրա համար ինձ ընտրեք, որ բացենք։ Ընտրեցին ու այդպես էլ չբացեց, իսկ Թեղուտը մշտական պրոբլեմների մեջ է։ Հազարավոր մարդիկ էին ապրում դրանով։ Հետո Ալավերդիում տեղի ունեցած ընտրություններում ՔՊ-ն պարտվեց, ու դա տրամաբանական էր։ Երեկ Ալավերդին ևս մեկ հարված ստացավ․ այդ քաղաքում տեղի ունեցավ ժողովրդավարական գոնե ֆորմալ կարգի ոտնահարում։ Ընտրված քաղաքապետին խուլիգանավարի հեռացրին։ Սրա մասին պետք է խոսվի ամեն օր, բոլոր հարթակներում, Հայաստանում ու այլ ամբիոններում։ Որովհետև սա թե՛ ժողովրդավարության նվաստացում էր, թե՛ ընտրական իրավունքի, թե՛ ընտրողների․․․այո, սա առաջին հերթին, ժողովրդի կամքի նվաստացում էր։
Ընտրությունը իշխանության ձևավորման և փոփոխության միակ օրինական ճանապարհն է։ Ըտրությունը նաև քաղաքական ուժերի նկատմամբ հասարակության տրամադրվածությունը ստուգելու լավագույն տարբերակն է։ Ընտրություններով ժողովուրդը մերժել է ՔՊ-ին Ալավերդիում, հետո իմացել է, որ ուզում են զոռբայությամբ չեղարկեն իր ձայնը։ Գնացել է բողոքի ակցիա անելու, ոստիկանը թևերը ոլորել-տարել է, վարչապետի մարդուն նշանակել են քաղաքապետ։ Իշխանության հեղինակության անկմանը զուգընթաց՝ տեղի է ունենում ընտրության գործընթացի բռնաբարում։ Ընտրում ես ուրիշի, նշանակվում է ուրիշը։ Իշխանության զավթումը երեկ Ալավերդիում էր, դրանից առաջ՝ Վանաձորում էր, Վեդիում էր, Թալինում էր և այլուր։ Նիկոլը թալինցիներին խոստացել էր հզորագույն գործարանի բացում, չկատարեց խոստումը և տեղական ընտրություններում պարտվեց, բայց դրանից հետո խլեցին իշխանոթունը Թալինում։ Չե՞ս ընտրել, ժողովուրդ ջան, ջհանդամը ընտրես, կվերցնեմ։ Սրանք քիչ է մնում Վարչապետի պաշտոնն էլ, դեպուտատների մանդատներն էլ սարքեն նշանակովի ու նշանակելու իրավունքը լինի Նիկոլինը։ Մայրաքաղաք Երևան․ ՔՊ-ն կրվել ա, բայց ինքն ա, Ալավերդի․ ՔՊ-ն կրվել, բայց ինքն ա, Վանաձորում նույնը, Վեդիում նույնը, Թալինում էլ։ Այսինքն ՔՊ-ն կարող է այլևս ընտրության չմասնակցել և ոչ մի համայնքում, ով ընտրվի՝ կխլեն։ Նիկոլ Փաշինյանը եվրոպացիների դիմաց հայտարարում էր՝ Հայաստանում այլևս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու։ Բա սրանք ի՞նչ են։ Նույն մարդը ժողովրդի առաջ հայտարարում է․ «Ես կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»։ Եթե Փաշինյանը իր կարիերայում տված խոստումներից էս մեկը կատարեր, ուրեմն հիմա վաղուց պետք է եղած լիներ Թումանյանի «Կռնատ աղջիկը» հեքիաթի հերոսը։ Դուք քվեաթերթիկ չեք գողացել, դուք գողացել եք քվեաթերթիկների հանրագումարի արդյունքը՝ քաղաքապետի աթոռը։ Չեք էլ գողացել, խլել եք, գողանալը ուրիշ բան է․ դուք բամբել եք գլխներին, վերցրել եք։
ՔՊ-ն առաջին անգամ ընտրություններում պարտվել էր Կապանում, հետո հայտարարեցին, թե սա ժողովրդավարության հաղթանակն է․ հետո երևի մտածեցին՝ ինչ ժողովրդավարություն, այ բալամ, քո հարցերը լուծիր, քանի Եվրոպան ծափ ա տալիս։
Ընդ որում, էդ ընտրական գործընթացը դեգրադացվել է ամեն բնագավառում․ ներքին գործերի նախարարությունում շատ բարձր թափուր պաշտոն կա՝ գլխավոր քարտուղարի, մրցույթ է լինում, առաջադրվում է մեկ հոգի՝ դրա պաշտոնակատարը։ Ինչո՞ւ, ոչ մեկ չի ուզո՞ւմ Ներքին գործերի փոխնախարարին հավասար պաշտոնում աշխատել, ուզում են պարեկ ու բերետ աշխատե՞լ։ Չէ, որովհետև դա էդ մեկ մարդու իր տեղն ա, մեկ է՝ ինքն է անցնելու, ընտրություն չկա։ Դուք ուշադիր եղել ե՞ք ԱԺ-ում իրականացվող որևէ ընտրության․ ամեն քառօրյայի ընտրություն է՝ դատավոր, էսինչ հանձնաժողովի անդամ և այլն․ եթե մասնակցում է միայն իշխանությունը, ծիծաղելի պատկեր է, բոլորը միաձայն․ ասենք անհնար է թեկնածուն ստանա 30 կողմ, 41 դեմ, այլ՝ 71 կողմ, զրո դեմ, շատ-շատ՝ մեկ դեմ, էն էլ միամիտ ստացված։ Սա  նշանակում է, որ էդ թիմում բռնատիրություն է, քվեարկում են տոնայնությամբ։ Այլապես անհնար է, որ բոլորը մտածեն մեկ մարդու պես։ Արշակյան Հակոբը հարցնում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածուին՝ «Դուք հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը»: Այո։ դուք ոչ թե սեփական ազատությամբ եք քվեարկում, այլ ձեզ եկած ՍՄՍ-ով։ Դուք, ըստ երևույթին, ձեր ելույթներն ու հարցերն էլ եք կառուցում էդ նույն ՍՄՍ-ով։ Մալադեց Նիկոլին, որ էս ծանարբեռնված շրջանում կարողանում է էդքան պատգամավորի համար հարց ու ելույթ գրել-ուղարկել ու տեղաբաշխել՝ որը ում տան, իրեն ինչ հարց տան։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՔՊ-ական 71 պատգամավորից 25-ի վերաբերյալ վարույթ է հարուցել, դե տեսեք, որ հենց վաղը թեկնածուին զրո ձայն են տալու։
Հիմա դուք պատկերացնում ե՞ք, թե Հայաստանի հաջորդ իշխանությունը ինչքան դեգրադացված համակարգեր պետք է փոխի․ պետք է ապօրինությամբ աշխատող համայնքապետեր փոխի, ապօրինի ընտրված ՍԴ անդամներ փոխի, հազար ու մի հակասահմանադրական  օրենքներ ու որոշումներ փոխի, ապօրինությամբ ընտրված օմբուդսմեն փոխի, ԿԸՀ նախագահ փոխի, ԲԴԽ կազմ և այլ լիքը բաներ։ 
Այսօր մարդամեկը խոսում էր արդարությունից ու արդարադատությունից։ Էս ֆոնին։ Ասում է՝ եթե անարդարություն է տեղի ունեցել, պետք է քաղաքացին վստահ լինի, որ պետական համակարգում կգտնի արդարության վերականգնում։ Հիմա Ալավերդիում արդարության վերականգնումը ո՞ր կառույցում է լինելու։ Ինքը ասում է՝ պետք է լինի արդարադատություն, բայց ինքն է որոշում, թե արդարադատությունը որ հարցում ինչ ձևի է։ Նիկոլն ասում է՝ ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։ Այո, չունի, բայց քաղաքացին հավատում է արդար դատաստանին, վաղ թե ուշ։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, եթե դուք 2018 թվականի իրադարձություններին մասնակցել եք հենց այն ակնկալիքով, ինչ հիմա տեղի է ունենում, շնորհավորում եմ, հասել եք ձեր երազած Հայաստանին, ինչ վերաբերում է  իշխանությանը․ պետական համակարգը քանդո՞ւմ եք, քարը ձեր գլուխը, վերջում դուք եք դատվողը լինելու, բայց գոնե օրինականությունից մի խոսեք, արդարութունից մի խոսեք, ժողովրդավարության կամ ժողովրդի անուն մի՛ տվեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan