«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
21
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով

 Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով ParsToday-ը գրում է.

Իրանական «Karzar.net» կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը և կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։ Ստորագրահավաքը նախաձեռնել է «Անահիտ» գիտամշակութային և գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը։ «Սննդամթերքի և դեղորայքի առաքման արգելափակումը և Արցախի 120 000 հայ բնակչության շրջափակումը Բաքվի հանրապետության կազմակերպած ցեղասպանական գործողություններից են Արցախի հայության նկատմամբ, որն իրականացվում է Լաչինի անցակետի արգելափակմամբ՝ դեպի Արցախ պարենային և դեղորայքի օգնության մատակարարումը կանխելու նպատակով։ Իրանի հարևանությամբ գտնվող Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցավ են պատճառում յուրաքանչյուր մարդու՝ անկախ դավանած կրոնից կամ ազգությունից։

Բաքվի հանրապետության կողմից միանգամայն կեղծ պատճառներով Արցախում բնակվող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականորեն կազմակերպված և ծրագրված ցեղասպանություն։ Արցախի շրջանում սննդամթերքի բացակայությունը, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակասը, տեղի 2000 հղի կանանց և 30 000 երեխաների շրջափակումը փաստում է, որ Բաքվի հանրապետությունը ակնհայտորեն անտեսում է միջազգային պայմանագրերը և հայտարարությունները։ Մասնավորապես՝ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որը դատապարտում է Լաչինի անցակետի անօրինական արգելափակումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների կողմից Լաչինի անցակետի արգելափակման անտեսումը, Արցախին սննդով ու դեղորայքով ապահովելու պատրաստակամության պակասը վկայում է աղետի խորությունը ընկալելու մարդկային անտարբերության մասին, որի ականատեսն ենք այսօր Արցախում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու մարդու իրավունքների անգործությունը Բաքվի հանրապետությանն ավելի մեծամիտ են դարձրել՝ արցախցիներին թողնելով դժվարությունների մեջ։

Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի, որը կպարտավորեցնի Բաքվի հանրապետությանը վերացնել Լաչինի անցակետի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգությունը։ Այս առումով ցանկացած ձախողում կհանգեցնի 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպած հայերի ցեղասպանության կրկնությանը, իսկ դա նշանակում է, որ ցեղասպանությունը և Արցախի հայության էթնիկ զտումները շարունակվում են Բաքվի կառավարության գիտակցության մեջ»,- ասված է հայտարության տեքստում։

Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել https://www.karzar.net/82029 կայքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan