Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից ( Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ)
19
«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Պատերազմ Արցախում
Փաշինյանն ունի առաջադրանք, ժողովուրդը՝ դա կանխելու պարտավորություն․ ո՞վ կհաղթի. «Կարճ ասած» (տեսանյութ) Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում Գերասիմ Վարդանյանին տեսակցելու հնարավորություն չկա. պատգամավոր Ջինը դուրս է եկել շշից. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) «Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից ( Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ» 2 շարք կազմած ոստիկանները ցուցարարներին ծեծելով անցկացնում էին շարքերի միջից. Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ոչ մեկ խելքի չէր ընկել՝ կազմաքանդել մարտունակ բանակը ու հույսը դնել փշալարի վրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Շնորհավորելով և արդյունավետ գոծունեություն մաղթելով նորանշանակ դեսպանին` նախարարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում երկու երկրի անցած տարիների համագործակցության փորձն ու արդյունքները լավ հիմք են հետագա համատեղ ծրագրերի համար։

Ջոնաթան Լաքոտը կարևորել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական համագործակցության կենտրոնական տեղերում է` սկիզբ առնելով 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված բժշկական առաջին օգնություններից։ Պատրաստակամություն հայտնելով շարունակելու և զարգացնելու փոխհամագործակցությունը` դեսպանը նշել է, որ Ֆրանսիան «Գլոբալ հիմնադրամի» հիմնական դոնոր երկրներից է և կշարունակի աջակցությունն այդ ծրագրերի շրջանակում։

Նախարարը դեսպանին ներկայացրել է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները` շեշտը դնելով 2018թ. գարնանը երկրի անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար պետության կողմից ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու ծրագրի վրա։ Եկող տարվա վերջին դրան կհաջորդի առողջության համընդհանուր ապահովագրության հայեցակարգի մշակումը։

Լևոն Ալթունյանը Ջոնաթան Լաքոտին ներկայացրել է նաև կլինիկական ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքին և դրանցից ակնկալվող արդյունքներին, մասնավորապես` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մոտ ապագայում հնարավորություն կունենա աշխարհի ցանկացած վայրում մուտք գործել էլեկտրոնային առողջապահական համակարգ և ծանոթանալ էլեկտրոնային բժշկական իր քարտին, անգամ այլ երկրում ստանալ մասնագիտական խորհրդատվություն։

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում այնպիսի ծավալուն և կարևոր բարեփոխումներ են ընթանում, որոնք արդեն իրականացվել են Ֆրանսիայում և այսօր էլ շարունակվում են կյանքի կոչվել եվրոպական մի շարք երկրներում։ Նա նաև հավելել է, որ իր երկրում այդ ծրագրերի կայացման ընթացքում բուռն բանավեճեր են ընթացել։ Սակայն հետագայում մարդիկ համոզվել են, որ իրականացված քեյլերը համակարգի առաջընթացն են ապահովել։

Հայաստանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում Ջոնաթան Լաքոտի մոտ կարծիք է ձևավորվել, որ մեզանում առողջապահական ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է։ Նա նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին մեր սրտաբանները ծխելու դեմ պայքարի ոլորտում կվերապատրաստվեն Ֆրանսիայում։ Լևոն Ալթունյանը խնդիրը դիտարկել է ավելի լայն` առողջ ապրելակերպի, վնասակար մի շարք սովորույթներից զերծ մնալու ենթատեքստում։ Նա նշել է, որ այդ գաղափարները հանրությանը հասցնելու և առողջ ապրելակերպի մշակույթ ներդնելու նպատակով աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպի հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։

Լևոն Ալթունյանը և Ջոնաթան Լաքոտը քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի հետ համագործակցությունը շարունակելու և ֆրանսիական բրենդի մուտքը Հայաստան կյանքի կոչելու ծրագիրը։ Նախարարն այն կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։

Նախանշվել են հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս։

ՀՀ առողջապահության նախարարություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan