Ադրբեջանը կարող էր լուծել ղարաբաղյան խնդիրը 2016-ի ապրիլին. Պրոխանով
Ռուսաստանցի հայտնի քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական «Haqqin.az»-ին տված հարցազրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասաց, որ այդ հարցը կարող էր լուծվել 2016 թվականի ապրիլին. «այդ խնդիրը կարող էր լուծվել 2016 թ. ապրիլին, երբ ձեր զորքերը գրոհի անցան և սկսեցին «վերադարձնել տարածքները», Ադրբեջանը կարող էր «վերադարձնել» Ղարաբաղը: Բայց հետո նրանք կանգ առան, ինչպես ասում են, ի շնորհիվ Մոսկվայի միջամտության: Եւ իրավիճակը մնաց առանց լուծման»:
«Այն վիճակում, որում նա գոյություն ունի այսօր, իմ կարծիքով, շատ երկար է կարգավորվելու: Ընդգծեմ, եթե ռազմական միջամտությունը բացառված է: Ի դեպ, ադրբեջանական բանակը հզոր է, այն մարտական ոգի է ձեռք բերել: Բայց խաղաղ գործընթացները շատ երկարատև են լինելու», - ասաց Պրոխանովը:
Zham.am