Ներսահմանադրական բովանդակային անհամապատասխանությունը չի կարող մեկնաբանվել ելնելով որևէ նորմի կիրառման նպատակահարմարությունից. Է. Վարդանյան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը Zham.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը խորհրդարանական ընտրությունների օրվա կապակցությամբ:
Տիկին Վարդանյան, Դուք հանդես էիք եկել հայտարարությամբ՝ հիմնավորելով, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օրը նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Օրերս Դ. Հարությունյանը հանդես եկավ պատասխան պարզաբանմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
–Դավիթ Հարությությանի ներկայացրած պատասխանը իրականում Սահմանադրության մեկանաբանություն է, և ոչ թե իրավական հիմնավորում: Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի, այդ թվում կառավարության ներկայացուցիչը, և ոչ էլ՝ ես: Ներսահմանադրական բովանդակային անհամապատասխանությունը չի կարող մեկնաբանվել՝ ելնելով որևէ նորմի կիրառման նպատակահարմարությունից: Հիշեցնեմ, որ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է բացառապես Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Zham.am