Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել հարցերից մեկի վերաբերյալ. Պոպով
Միջոնրեդներին հաջողվել է պայմանավորվել Երևանի և Բաքվի հետ յոթ անդամով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը, հաղորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Դրա հետ մեկտեղ պահպանվում են տարաձայնություններ որոշ հարցերի վերաբերյալ, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց ֆինանսավորելու կարգը և այլ տեխնիկական հարցեր», - ասաց Իգոր Պոպովը ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը:
Նրա խոսքերով, այդ նրբությունների համաձայնեցմամբ ներկայում զբաղված է ԵԱՀԿ ավստրիական ներկայացուցչությունը Կազմակերպության Քարտուղարության համապատասխան կառույցների հետ միասին, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների:
Հակամարտ զորքերի շփման գծում դիտորդների թվի ավելացումը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2016 թ. հանդիպմանը Վիեննայում:
Zham.am