Ղ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է. Մ. Զախարովա (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերահաստատեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է: Նա նաև նշեց, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև շարունակական հանդիպումներ, իհարկե, կլինեն:
«Նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն, բայց դրանց օրակարգը դեռևս ձևավորված չէ։ Անկասկած, թեման առաջնային կարևորություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, ուստի շփումները տարբեր ձևաչափերով կշարունակվեն»,-ասաց նա, հավելելով, որ քննարկումները եղել են կառուցողական:
Տեսանյութում Մ. Զախարովայի մեկնաբանությունը 29-րդ րոպեից:
Zham.am