Գեներալ Մանվել Գրիգորյանը ԱԱԾ մեկուսարանում. «Հայկական Ժամանակի» (լուսանկար). լրացված
«Հայկական Ժամանակի»-ի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարն՝ արված «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից (ԱԱԾ մեկուսարան). այս խցում է պահվում ՀՀԿ-ական գեներալը:
***
Լրացված. «Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում։