«Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան
9
ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ Պատերազմ Արցախում
Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը

Սերգեյ Դովլաթովը Արթուր Դավթյանին. Порядочный человек это тот, кто делает гадости без энтузиазма. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, ռուսական և խորհրդային գրականությունը հարուստ է մարդուն բնորոշման աշխատություններով: Օրինակ Սերգեյ Դովլաթովի այս բնորոշումը խորհրդային ժամանակներում պարկեշտ մարդու վերաբերյալ իսկապես տպավորիչ է:

Սակայն պարզվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ֆիզիկապես, սակայն ոչ մեր հոգիներում:

Օրինակ այսօր չկա ԽՄԿԿ-ն, սակայն Հայաստանում փաստացի գործող մեկ տասնյակից ավել կուսակցությունները մանր ու մեծ «ԽՄԿԿ»-ներ են իրենցից ներկայացնում: Որպեսզի մենք իսկապես կարողանանք ազատվել տոտալիտար հոգեբանությունից, առաջին հերթին որպես մարդ պիտի ազատագրվենք, հետո փորձենք ստեղծել նոր Հայաստան:

Այս իշխանափոխության «անցումային փուլը» հենց ամենահարմար պահն է դրա համար:

Օրինակ, ՔՊ-ն կարող է չդառնալ նոր «ԽՄԿԿ», իսկ նախկին ՀՀԿ-ն կարող է մաքրվել «ԽՄԿԿ»-ացումից, որի մեջ ձևավորվել է տարիներ շարունակ:

Բայց այս ամենի մեջ ամենահեշտը դատաիրավական համակարգում փոփոխություններ անցկացնելն է:

Այստեղ շատ պրոցեդուրալ քայլերի անհրաժեշտություն չկա: Պարզապես անհրաժեշտ է մարդկային և քաղաքական կամք դրսևորել:

Օրինակ, որպես «լակմուսյան թղթի» դերում կարող է լինել հենց, այսպես կոչված, Մայրապետյանի գործը:

Հատուկ նշենք, որ չենք պահանջում գործը կարճել, քավ լիցի, պարզապես նշում ենք, որ մարդու կալանքը, որպես խափանման միջոց, փոփոխման անհրաժեշտության կարիք կա: Քանզի խոսքը գնում է ոչ շատ առողջ մարդու մասին, որի երաշխավորման համար հանդես են եկել հայտնի մտավորականներ, մշակույթի գործիչներ, հասարակական  գործիչներ:

Առանձնահատուկ է այստեղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դերակատարումը:

Նա դարձել է գլխավոր դատախազ 2016-ին, որից հետո սկսվեցին «Սասնա Ծռերի» գործը, հետո հերթը եկավ Սամվել Բաբայանին դատելուն, վերջապես այս տարվա ապրիլին Դավթյանը հեշտությամբ պատրաստ էր մտնել խորհրդարան՝ Փաշինյանի, Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի կալանավորման համար: Այսօր խիստ է տրամադրված Մայրապետյանի հարցով: Եվ նույնիսկ անձամբ է գնում դատարան՝ Քոչարյանի գործով, որպեսզի ազդի դատավորի վճռի վրա. հասկանալի է, թե ում հրահանգով:

Այստեղ է, որ հռետորական հարց է առաջանում. իսկ եթե վաղը Ալիևը պահանջի կալանավորել բոլոր տեսակի «ղարաբաղյան էքստրեմիստների», ինչ էք կարծում, ինչպիսի՞ն կլինի Արթուր Դավթյանի դիրքորոշումը: Ճիշտ էք, նա հաճույքով կկատարի Ալիևի պահանջը: Քանզի եթե նա կես տարվա ընթացքում 180 աստիճան փոխում է իր պահվածքը, ապա ինչպե՞ս կարելի է բնորոշել այդ մարդուն:

Բայց եթե մենք ունենք այդպիսի գլխավոր դատախազ, մենք հասկանո՞ւմ ենք թե ինչպես ենք վտանգում մեր քաղաքացիների և մեր երկրի ապագան:

Եթե Դավթյանի որոշումը Մայրապետյանի մասով մոտ օրերս չփոխվի, ապա հաստատակամորեն կարող ենք հիշել Դովլաթովի խոսքերը՝ պարկեշտ մարդու բնորոշման վերաբերյալ:

Դատեք ինքներդ, մարդը վտանգավոր է համարում մի խումբ մարդկանց, հետո արդարացնում, հիմա էլ մեկ այլ մարդկանց կարող է այդպիսին համարել, իսկ հետո քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում փոխել իր կարծիքը:

Մենք հասկանո՞ւմ ենք արդյոք, թե ինչ ռումբ ենք պահում մեր երկրի սրտում:

Հետո էլ բողոքում ենք, թե հարևան երկրում ռամիլ սաֆարովներ են հերոսացնում:
Ո՞վ պատասխան տվեց «հաց բերողի» մահվան համար: Ավելին, «հաց բերողի» քննիչը այսօր քննում է Մայրապետյանի գործը: Ի՞նչ է սա, ավելի շատ ցինի՞զմ, թե՝ փարիսեություն:

Մենք, որպես հանրություն, պիտի կարողանանք տարբերել քաղաքական այս կամ այն կողմնորոշումները պարզ մարդկային սկզբունքներից: Եվ եթե մարդը կարող է դավաճանել իր նախկին դաշնակցին, ապա նա Հայրենիք էլ կդավաճանի: Ահա թե ինչու մենք պիտի «լավ հիշենք» նման մարդկանց, որպեսզի հետագայում նրանք չկարողանան խուսափել ամենախիստ պատժից, քանզի Հայրենիքին դավաճանելու պոտենցիալ հնարավորությունը պետք է ամենածանր հանցագործությունը համարվի, եթե իհարկե մենք ուզում ենք իսկապես Նոր Հայաստան կառուցել:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>