Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի

168.amվերլուծական անդրադարձում դիտարկել է ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ենթադրելի նենգությունները, այդ թվում՝ թշնամու հետ պայմանավորվածությամբ ու փոխհամաձայնեցված՝ Հայաստանի վրա հարձակում սկսելու հավանականությունը.
«Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլարշավը դեպի Երևան հասարակության շատ շերտերի մոտ արդարացի հույս ու սպասում է առաջացրել։

Հայաստանի ներկայիս իրավիճակով իրապես մտահոգ բոլորը՝ անկախ քաղաքական նախապատվություններից, անկախ նույն Տավուշում վերջին շաբաթներին ծավալված իրադարձությունների մասնակիցներից շատերի հանդեպ վերաբերմունքից, հասկանում են, որ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժումը գուցե և հանրությանը համախմբելու ու պետականակործան այս ընթացքը կասեցնելու վերջին հույսն է։

Սակայն հուզականությունը որքան էլ կարևոր է, այդուհանդերձ չպետք է գերիշխի սառը դատողությանը և հնարավոր սպառնալիքների սթափ հաշվարկին։ Հասկանալու համար՝ որտեղից է բխում Սրբազանի առաջնորդած ու համաժողովրդական դառնալու մեծ ներուժ ունեցող շարժման հիմնական սպառնալիքը, պետք է զատորոշել, թե ում է ամենաշատը սպառնում ինքը՝ շարժումը։

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկեց Տավուշում՝ կապված այդ մարզում սահմանազատման-սահմանագծման անվան տակ Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործողությունների հետ, որոնք իրականում Ադրբեջանի հերթական պահանջները կատարելու հերթական արարն են։

Հետևաբար՝ այս շարժումը որպես առաջին նպատակ ունի կասեցնելու Տավուշի մարզում հայկական կողմի միակողմանի զիջումները, այսինքն՝ խափանելու Ադրբեջանի պահանջները կատարելու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Շարժման թիվ մեկ հակառակորդը, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն է, ով իր այս գործողությունները ներկայացնում է՝ որպես «իրական Հայաստանը» փրկելու անայլընտրանք քաղաքականություն, որի հակառակը պատերազմն է։ Այսինքն՝ Սրբազանի առաջնորդած շարժումը սպառնում է Նիկոլ Փաշինյանի՝ մտասևեռման աստիճանի հասնող ծրագրին՝ բավարարելու Ադրբեջանի պահանջները։

Հետևաբար՝ շարժումը՝ ուղղված լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ, իրականում ուղղված է նաև այդ քաղաքականության իրական շահառուներին՝ Ադրբեջանին, Թուրքիային, սահմանազատումը ողջունած միջազգային հանրությանը։

Գործընթացի այս մոդելավորումը պարզորոշ ցույց է տալիս, թե ովքեր են շահագրգիռ այս շարժման տապալմամբ և ովքեր կանեն հնարավոր առավելագույնը՝ այն հանգցնելու համար։ Այդ հարցերի պատասխանները կախված են առաջիկա օրերին Սրբազանի առաջնորդած շարժման դինամիկայից և ընդգրկումից։

Եթե շարժումը թափ հավաքի, իր մեջ ընդգրկի հասարակության նոր շերտերի, ինչի ազդակներն այս պահին առավել քան տեսանելի են, առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը կփորձի դրա դեմ պայքարել ոստիկանական պատժիչ մեքենայով, քաղաքացիների դեմ բռնություններ գործադրելով, ահաբեկելով, բերման ենթարկելով, և այդպես շարունակ։ Բայց այդ՝ ուժային ռեսուրսի պոտենցիալը՝ որքան էլ ոստիկանները լավ պարգևավճարված ու բտվածությունից բթացած են, այդուհանդերձ սահմանափակ է։

Ոստիկանության բռնությամբ համաժողովրդական շարժման դեմ պայքարն ունի սահմանագիծ, ինչ-որ կետից հետո ծեծն ու ահաբեկումը կարող է մարդկանց հետ չպահել պայքարից։ Հենց այդ միջոցին է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դիմել արտաքին ուժային աջակցությանը։

Իրերի ներկայիս դասավորության դեպքում այդ աջակցությունը կարող է ստացվել Ադրբեջանից, որի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հատուկ կապով ուղիղ կապի մեջ է։ Խոսքը ոչ թե ադրբեջանական ոստիկաններով հայ ոստիկանների թվաքանակն ապահովելու մասին է, այլ պայմանավորված պատերազմի մասին է, որը Հայաստանի իշխանությունների խնդրանքով կարող է սանձազերծել Ադրբեջանը։

Ընդ որում, դրա գաղափարական, քարոզչական հիմքն ամբողջությամբ ապահովված է։ Նիկոլ Փաշինյանը, որպես իր ցանկացած գործողությանն այլընտրանք՝ հասարակությանը վախեցնում է պատերազմով՝ եթե չզիջենք, պատերազմ կսկսվի, եթե չկատարենք այս կամ այն պահանջը՝ Ադրբեջանը կհարձակվի։

Այս պայմաններում, երբ հանրային մոբիլիզացիան հասնի իշխանության համար իրական վտանգավորության աստիճանի, Ալիևը պատերազմով «կապացուցի» Նիկոլ Փաշինյանի խոսքերի ճշմարտացիությունը՝ միևնույն ժամանակ անեզր քարոզչական նյութով ապահովելով հետագա հանձնումների համար։ Փաշինյանն ուղղակի կհայտարարի, որ իրեն չէին լսում, երբ զգուշացնում էր, թե զիջումներին ընդդիմանալը հանգեցնելու է պատերազմի, կասի, որ ինքը ցանկանում էր կյանքեր փրկել, բայց «հինգերորդ շարասյունը» պատերազմ սադրեց, և այդպես շարունակ։

Առաջին հայացքից՝ հակամարդկային, հակապետական, հակաքրիստոնեական թվացող այս սցենարը միանգամայն սպասելի է մի մարդու պարագայում, ով ապացուցել է, որ իր միակ սրբությունը/սկզբունքը որևէ սրբության/սկզբունքի բացակայությունն է։

Սատանայական երկընտրանքը, որի առջև առաջիկա օրերին կարող է կանգնել Նիկոլ Փաշինյանը, այն է, թե ո՞ւմ միջոցով կարող է կասեցնել համաժողովրդական շարժումը՝ հայ սև բերետավորների՞, թե՞ ադրբեջանական «Յաշմայի»։
Այս հրեշավոր սցենարը կանխելու միակ հնարավորությունը համաժողովրդական շարժման այնպիսի ծավալումն է, որը Նիկոլ Փաշինյանին կզրկի գոնե Իլհամ Ալիևի հետ ուղիղ կապից։ Անգամ ու առավել ևս
՝ բունկերում»։

 
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan