Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը

Նոր բանաձև՝ Նիկոլ Փաշինյանից: 
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որից ոչ միայն պարզ դարձավ, որ նա չի հրաժարվի Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մտքից, այլև ակնհայտ դարձավ նաև, որ հայ հասարակությանը գոյության նոր բանաձև է առաջարկվել: Բանաձև, որում Հայաստանի անվտանգության երաշխավորը չպետք է լինի հայկական բանակը, որը 2020 թվականի ամռանը Փաշինյանը անվանեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, այլ Ադրբեջանը և «Իլհամ Ալիևի բարի կամքը»։

Դիտարկենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նրա քաղաքական և գործնական հետևանքները:

«Նախ ուզում եմ ասել, որ սա էլ պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք։ (…) Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են։ (…)

Սա ֆորպոստի տրամաբանություն է, երբ մենք զինվորի վրա անհամաչափ բեռ ենք դնում, գիտենք, որ անհամաչափ բեռներ ենք դնում, երբ քննարկում ենք, ասում ենք լսեք՝ այս զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել, ո՞նց է լինելու, ասում են՝ խնդիր չկա, տե՛ս, պայմանագրեր ունենք, բաներ ունենք:

«Ուզում են մեզ վերացնել» թեման: Եթե ուզում են մեզ վերացնել, ուրեմն մենք պետք է կարողանանք կառավարել մեզ վերացնելու այդ ցանկությունը: Մենք այս վերացնելու ցանկությունը պիտի՞ կարողանանք կառավարել, թե՞ ոչ: Հիմա Դուք հարց կտաք՝ ո՞նց կարող ենք մենք մեզ վերացնելու ցանկությունը կառավարել: Մի շատ կարևոր գործոնով՝ լեգիտիմությամբ: Մենք 20 և ավելի տարիներ Հայաստանի ներսում կռիվ տվեցինք լեգիտիմության կարևորության մասին: Հիմա, փառք Աստծո, այդ հարցը լուծել ենք: Բայց մենք նաև մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք որպես բազա: Ո՞րն է լեգիտիմությունը: Լեգիտիմությունը սա է, սա է: (…) ես Ձեզ երաշխավորում եմ, որ լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր է, քան վատ երաշխավորը: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը:

Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը: (…)

Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունների քաղաքական ենթատեքստը հետևյալն է.
1. Հայկական բանակը չի կարողանում լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը.
2. Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ֆորպոստն է, այլև պաշտոնական Մոսկվան չի կատարում անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները.
3. Անվտանգությունը պետք է փնտրել մեր տարածաշրջանում.
4. Մեր տարածաշրջանն առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանն են, և նրանց պետք է զիջել այն ամենը, ինչ պահանջում են, որպեսզի կառուցենք լեգիտիմ պետական սահմանագիծ, ու ահա այդ դեպքում մեզ այլ պահանջներ չեն առաջադրի: Բայց դա հաստատ չի:
5. Սա կնվազեցնի նաև նոր առճակատման ռիսկերը։

Եվ արդյունքում հասարակությանը առաջարկվեց նոր բանաձեւ՝ Ադրբեջանը պետք է դառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը, Ադրբեջանն ու Իլհամ Ալիևի խոստումը՝ չխախտել «Հայաստանի Հանրապետության լեգիտիմն սահմանները»։

Այս բանաձևը կարող ենք դիտարկել տարբեր դիրքերից, և եթե փորձենք դիտարկել «մեղսունակության կանխավարկածի» տեսանկյունից, ապա պետք է ասել, որ այս ձևաչափը (ՀՀ անվտանգության պատասխանատվությունը վերապահել Ադրբեջանին) արդեն ձախողվել է։ Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր սահմանազատման «փաթեթային» տարբերակի մասին, երբ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանը «վերարտադրվելու» էր զորքերի շփման ողջ պարագծով, ինչը ենթադրում էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից, սակայն Ալիևը մերժեց այս տարբերակը և պահանջեց սկսել «սահմանազատում» Հայաստանի հետ սահմանի ամենաամրացված հատվածից, այն հատվածից, որտեղ, բացի ՀՀ զորքերից, եղել էին նաև ռուս սահմանապահներ, և Նիկոլ Փաշինյանը կատարել է Ալիևի այս պահանջը:

Որտե՞ղ է երաշխիքը, որ նույնիսկ Ադրբեջանի հետ շփման ողջ գծով «լեգիտիմ սահման ձեռք բերելուց» հետո Ալիևը նոր պահանջներ չի առաջադրի։ Ո՞վ է հետ պահելու Ադրբեջանի նոր հարձակումները: Ո՞ր միջազգային հանրությունը: Ովքե՞ր են նրանք և քանի՞ բանակային կորպուս ունեն՝ պատրաստ օգնության հասնելու «թույլ հայկական բանակին»։

Եզրափակելով, պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի գործունեության լավագույն գնահատականը հայկական բանակի մասին նրա իսկ հայտարարությունների վերափոխումն է։ Եթե 2020 թվականին, ինչպես արդեն նշվեց, նա հայտարարում էր, որ հայկական բանակն Անդրկովկասում ամենամարտունակ բանակն է, որի շնորհիվ ոչ ոք չի կարող ուժի լեզվով խոսել Հայաստանի ժողովրդի և հայկական պետության հետ, ապա այսօր Փաշինյանը հրաժարվում է այն գաղափարից, որ բանակը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխավորը:

Այդ ինչպե՞ս պետք էր բանակի փլուզման վրա աշխատել, որպեսզի չորս տարուց էլ քիչ ժամանակում նման վերափոխում կատարվեր։ Սրան գումարեք այն տեղեկությունը, որ իշխանությունները մտածում են Հայաստանի ԱԱԾ-ն լուծարելու մասին, և Ձեզ համար կատարվածի պատկերը կդառնա ամբողջական։

Նիկոլ Փաշինյանի գործողությունների «շնորհիվ» Հայաստանն այսօր ունի ավելի քիչ աշխարհաքաղաքական կշիռ և ավելի քիչ անվտանգություն, քան ուներ Արցախը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 7 ազատագրված շրջանների հետ միասին։ Հայաստանն այսօր ավելի քիչ պաշտպանված է, քան նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ, քանի որ 2020 թվականին հրադադարի փաստաթղթից հանվել է Տավուշի և Հայաստանի Հանրապետության այլ մարզերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին կետը, իսկ այսօր՝ պատերազմից գրեթե 4 տարի անց Փաշինյանը կատարում է այն, ինչից խուսափեցինք աղետալի 44-օրյա պատերազմից հետո…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan