Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան

Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։

Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։ Վախեցնելուց բացի նաեւ ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։

Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը: Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։ Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։

Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։ Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։ Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել:

Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan