Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել:

Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Հարկավ, «ուրիշի երեխա» չկա»: Բայց առաջին հերթին հենց ծնողն է պարտավոր իր երեխայի մասին հոգ տանել: Այդ ամենը, կրկնենք, դնում ենք մի կողմ: Ամենացնցողը, նույն Փաշինյանի բառամթերքից օգտվելով՝ հոգեցունցը և, միաժամանակ, ապշեցուցիչը դեպքից անմիջապես հետո «առաջին շարքի» քպականների, կարկառուն-չկարկառունների, սատելիտների՝ դիրիժորական փայտիկով բարձրացրած աղմուկաղաղակն էր՝ փաշինյանական ֆեյք ու չֆեյք երկրպագուների, կներեք արտահայտության համար՝ «երգչախմբի» ձայնակցությամբ: Ուղղակիորեն վանող, տհաճից էլ տհաճ տպավորություն թողեց կեղծ բարեպաշտական գլխարկ դրած ու փարիսեցիության պատմուճան հագած այդ բազմույթի նշված արձագանքը, որը հանգում էր հետևյալ արտահայտություններին՝ «վա՜յ, ինչպե՜ս կարելի էր երեխայի ներկայությամբ նրա հոր կամ մոր հասցեին նման բաներ ասել», կամ առհասարակ՝ «ինչպե՜ս կարելի էր Անմար կրակի մոտ նման բան անել…», «վա՜յ, ինչ ամոթ է…»: Սա, եթե չնշենք նույն այդ քպականասեր մասսայի ներկայացուցիչների անեծք, հայհոյանք, վիրավորանք և այլ բառային աղտեղություն պարունակող արտահայտությունները:

Ա՜խ, ինչպե՜ս կարելի էր: Իսկ այն, որ Փաշինյանը իր ձախավեր որոշումներով (կանխամտածված, թե ոչ, դա թող ապագան պարզի) մահվան ու կոտորածի մատնեց ավելի քան 5000 մեր տղաներին, մեր զինվորականներին, որ ավելի քան 5000 ընտանիք անզավակ կամ անհայր մնաց, դա այնպես, սովորական մի բա՞ն է: Իսկ այ, որ Արցախն ուրացած, Հայաստանը կործանող Նիկոլ Փաշինյանի մասին մարդիկ ասացին այն, ինչ մտածում են, այդ դեպքում՝ «վա՜յ, բա երեխա՜ն…»:
Բա մահվան ու կոտորածի մատնված հազարավոր տղաներն էլ էին հազարավոր մայրերի ու հայրերի երեխաները, շատերի միակ զավակը: Բա այդ մայրերին ու հայրերին որդեկորույս արած իշխանությունն ի՞նչ է ուզում լսել իր հասցեին՝ օրհնա՞նք: Հապա Արցախի մեր հայրենակիցները, որ ավելի քան 120 հազար մարդով դարձել են հայրենազուրկ, նրանց մեջ՝ 30-35 հազար երեխա, որոնք կորցրել են տունը, դպրոցը, խաղընկերներին, Հայրենիքը, ինչ ունեինչունեին, ամեն ինչ, 4-5 տարեկանում դարձել են գաղթական, անցել գաղթի ու զրկանքների սարսափների միջով: Բա նրանք երեխանե՞ր չեն: Ու այդ ամենը տեղի է ունեցել բացառապես ու գերազանցապես Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանքով: Դա նույնպե՞ս ոչինչ: Ոչի՞նչ: Լո՞ւրջ եք ասում: Իսկ ո՞ւր էին այսօրվա այդ՝ հրահանգով «բարեպաշտ» փարիսեցիները: Ինչո՞ւ ոչ մի ձայն-ծպտուն չէին հանում:

Իսկ Նոյեմբերյանի շրջանում, որի առանցքային մասը Նիկոլ Փաշինյանը որոշել է նվիրել Ալիևին, ի՞նչ է, երեխաներ չկա՞ն: Երեխանե՞ր չեն ապրում ու սովորում Ոսկեպարի, Կիրանցի դպրոցներում, որոնք ուղղակիորեն հայտնվելու են մարդակեր թշնամու անմիջական հասանելիության տիրույթում: Բա ինչո՞ւ ոչ մեկիդ գվվոց-բվվոցը չի լսվում, այ «բարեպաշտնե՛ր»:
Եվ էլի. ախր, ովքեր են ինչից խոսում: Դեռևս 6 տարի առաջ՝ 2018-ին, ապա նաև հետագայում ենք առիթ ունեցել նշելու, զգուշացնելու, որ մի՛ անցեք կարմիր գծեր, մի՛ արեք քստմնելի բաներ, որովհետև «բումերանգի» օրենքը համարյա ֆիզիկայի օրենքի նման է, գործում է անխափան: Տողերիս հեղինակը մի առիթով նկատել էր նաև, թե «տեսնելով, թե ի՜նչ եղկելի «քամիներ» եք ցանում, սարսափահար փշաքաղվում եմ ձեր հնձելիք «փոթորիկներից»»:

Հիշեցնե՞նք: Թերևս արժե դա անել: Վեց տարի առաջ, հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի «թավիշը» դագաղներ էր դնում ողջ մարդկանց դռների մոտ, մահվան պսակներ էր դնում կամ հատուկ ամբարձիչով նետում բարձր հարկում գտնվող տան պատշգամբը, որ սգո երիզներ էր կախում ողջ մարդկանց բակերում, վայրագ պիտակումներով հարձակվում էր այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հարազատների, զավակների վրա: Դուք ձեր մեծամասնության մեջ ցնծում էիք, եթե չասվի, որ ոմանք տռճիկ էին տալիս, հրճվում էին, զմայլված տարածում այդ ամենի նկարներն ու տեղեկությունները: Հիշեցի՞ք… Հետ է եկել: Ու դուք, որ հրճվում էիք, հիմա համարձակվում եք բարոյականության, բարոյական նորմերի մասին խրատ կարդա՞լ: Լա՞վ եք: Մի հատ հայելու մեջ նայեք, էլի:

Հ.Գ Հա, ի դեպ, հատուկ մի քանի անգամ դիտել եմ կատարվածի տեսանյութը: Վանկարկողներից և ոչ մեկը բացարձակապես ոչ մի բան չասաց երեխայի հասցեին: Իսկ երեկոյան, արդեն Փաշինյանի հրահանգով, նրա ոստիկանությունն ընկավ վանկարկողների հետևից, ասում են, բավականին ձերբակալվածներ են եղել: Չկասկածեք՝ դեռ բռնատիրական ծանր հետևանքներ կլինեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan